Կորյուն Գրիգորյան. «Տիգրան Սարգսյանն ու Դավիթ Սարգսյանը բյուջեից 25 միլիոն դոլար են գողացել». Առավոտ
«Դա օրենքի խախտում էր, որովհետև եթե գալիս են վտարելու, ապա նախապես պետք է այդ մասին ծանուցեն: Իսկ մեզ մոտ այնպիսի խայտառակ վիճակ էր, որ ուղղակի զանգում ասում են՝ արդեն մտել և արդեն վտարում են: Այսպես չեն անում»,- այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ. ըստ aravot.am-ի՝ հայտարարել է Մարզահամերգային համալիրի հասարակայնության հետ կապերի և լրատվության պատասխանատու Կորյուն Գրիգորյանը` անդրադառնալով նախօրեին ԴԱՀԿ-ի կողմից Մարզահամերգային համալիրի աշխատակիցների վտարմանը: Հիշեցնենք, նախօրեին ԴԱՀԿ ծառայողները, առանց նախազգուշացման, թույլ չեն տվել շենք մուտք գործել ՄՀՀ-ի աշխատակիցներին, պատճառաբանելով, որ ներսում ապամոնտաժման աշխատանքներ են կատարվում: Իսկ ավելի վաղ աշխատանքի եկած մարդկանց ստիպել են ազատել աշխատասենյակները՝ նույն պատճառաբանությամբ:
Կորյուն Գրիգորյանն անդրադարձել է նաև աճուրդին և այն պարտքին, որի պատճառով էլ աճուրդը կազմակերպվել է` նշելով, որ շատ տարօրինակ բան է տեղի ունենում` 25 մլն դոլար պետական բյուջեում չկա, բայց ոչ ոք չի հարցնում, թե ուր է այդ գումարը. «Ոչ ոք չի ուզում պարզի, թե ում թեթև ձեռքով է դա արվել և հեղինակը Տիգրան Սարգսյանն ու Դավիթ Սարգսյանն են»:
Մեղադրանքներ հնչեցնելով նախկին վարչապետի մասին`այս իրավիճակի համար, Կորյուն Գրիգորյանն ասել է, որ դիմել են ներկայիս վարչապետին, բայց դեռ պատասխան չեն ստացել: Բայց եթե իրենց գործողությունները հաջողությամբ չպսակվեն Հայաստանի համապատասխան ատյաններում, ապա իրենք պատրաստ են դիմել նաև միջազգային դատարան: «Սա պետական ռեկետ է, այս ամենը անում են, որպեսզի մեզ լռեցնեն, բայց մենք չենք գնալու այս ճանապարհով: Մենք օրենք չենք խախտել, անգամ եթե գումարը չենք հասցրել վճարել: Այո, խնդիրներ կան բազմաթիվ, բայց մեր իշխանությունները կոնկրետ գնում են իրավախախտումների»,- ասել է նա՝ ավելացնելո, թե չի կարող ասել, թե ով աչք ունի Մարզահամերգային համալիրի վրա, բայց` «դա դժվար չէ կռահել»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: