Բակո Սահակյանը հանդիպել է ԵՊՀ-ի ուսանողների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 30-ին Հադրութի շրջանի Տող գյուղում հանդիպում է ունեցել Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) մի խումբ ուսանողների հետ:

Երկրի ղեկավարն ուսանողների հետ ջերմ ու անմիջական մթնոլորտում քննարկել է Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին ու ներհայկական կապերին վերաբերող խնդիրներ, պատասխանել նրանց կողմից բարձրացված հարցերին:

Բակո Սահակյանը կարեւորել է Երեւանի պետական համալսարանի եւ այլ բուհերի ուսանողների հաճախակի այցելություններն Արցախ՝ այն պահանջված համարելով հայրենիքն ավելի լավ ճանաչելու, նոր ընկերական կապեր հաստատելու տեսանկյունից:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյան, պաշտոնատար այլ անձինք:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031