Բաժիններ՝

Լարված իրավիճակ Ագրարային համալսարանում. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հուլիսի 31-ին, Ագրարային համալսարանում էին հավաքվել մեծ թվով դասախոսներ և ուսանողներ, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում էին, որ «Օրինաց երկիր» կուսակցության անդամները ոչ աշխատանքային օրերի գիշերային ժամերին նշված համալսարանի տարածքում ապօրինի շինություն են կառուցում այն դեպքում, երբ կա դատարանի որոշումը, որ նշված հատվածում ժամանակավորապես ոչ մի շինություն չպետք է կառուցվի:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ուսանողներն ասում էին, որ պատրաստ են իրենց ուժերով ապամոնտաժել ԱԽՔ-ի պատը՝ նկատի ունենալով ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին, սակայն դասախոսները հորդորեցին երիտասարդներին, որպեսզի նրանք հեռու մնան «զոռբայությունից» և չհավասարվեն ՕԵԿ-ականներին:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031