«Կրեմլը, տեսնելով, որ հայ ժողովորդը օր օրի հասկանում է Մոսկվայի հակահայ քաղաքականությունը և դադարում է Ռուսաստանին բարեկամ երկիր համարել, ԿԳԲ-ի գործակալների միջոցով փորձում է խառնաշփոթ ստեղծել հայ ժողովրդի գիտակցության մեջ: Սա բազմիցս փորձված մեթոդ է հատուկ ծառայությունների կողմից»,- դատարանում հայտարարեց Շանթ Հարությունյանը՝ նշելով, որ այդ գործակալներին հանձնարարված է հայհոյել Ռուսատանին և պաշտպանել թուրքերին:
Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ մտնելու պահից գրավատունն իրավունք ունի կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են մինչև լիցենզիայի գործողության դադարեցումը կնքված վարկային և պահատվության պայմանագրերից բխող իրավունքների և պարտականությունների կատարման հետ:
ԱՄՆ Պետքարտուղարության հյուպատոսական գործերի բյուրոն ներկա պահին վիզա համակարգի հետ կապված տեխնիկական խնդիրներ ունի: Դա զգալիորեն նվազեցրել է մեր կարողությունները, և կարող է շարունակվել այնքան ժամանակ, մինչև մենք արդեն իսկ կուտակված գործերին չկարողանանք ընթացք տալ և դրանք ավարտին հասցնել:
Հուլիսի 29-ին, ժամը 14.45-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ;
Հուլիսի 30-31-ին լեռնային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում:
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ը միանում է Եվրամիությանը (ԵՄ) և նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ էներգետիկայի, ֆինանսական և ռազմական ոլորտներում: Հայտնում է բրիտանական BBC-ն:
Ըստ Վարդան Ղուկասյանի, Գյումրիում թասիբը մեռած չի, դրա համար իրար սպանում են՝ նամուսի համար. «Կարճ հագնելը ամոթ է, հասկանո՞ւմ ես, տղամարդու շալվարը, որ կնիկմարդը հագնում է՝ ամոթ է: Չնայած գրված է, որ աշխարհի վերջին օրերին կանայք պիտի կուսությունից դուրս գան, նոր ամուսնանան, տղամարդիկ պետք է ստորանան կանանց դեմ, այդպիսի բաներ են գրված»:
Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:
Հուլիսի 29-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, Նոր Նորքի և Արաբկիրի բաժինների ծառայողները Սևանա լճի լողափերից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1975 թ. ծնված Վաղարշակ Խ.-ին:
«Սրտացավ վերաբերմունքի շնորհիվ է հնարավոր հասնել ցանկալի արդյունքի»,- իր խոսքում նշեց ԲՀԿ առաջնորդը՝ պատրաստակամ աջակցել նուբարաշենցիներին ցանկացած հարցի առնչությամբ:
Իրաքի կառավարությունը պայմանագիր է կնքել Ռուսաստանի հետ` ավելի քան մեկ միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ ռուսական ռազմական տեխնիկա և զինամթերք գնելու շուրջ: Զենքի առաջին խմբաքանակն արդեն հասել է Իրաք: Այս մասին հայտնում է ռուսական «Վեդոմոստի» թերթը: Նշվում է, որ Ռուսաստանը Իրաքին տրամադրելու է մասնավորապես հրետանային և ականանետային զինատեսակներ:
Դեսպանը շնորհավորել է Ա.Հովսեփյանին՝ նոր նշանակման կապակցությամբ՝ կարեւորելով անկախ քննչական մարմնի կազմավորումը մասնավորապես արդարադատության համակարգի անկախության ապահովման համատեքստում։
Դիակի հայտնաբերման մասին ահազանգը ստացվեց հուլիսի 24-ին: Շիրակի մարզի Գետք համայնքի վերջնամասում` Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող կիսակառույց շինության մոտակայքում անհայտ անձը հրազենով կրակել ու սպանել էր Հարություն Գրիգորյանին և դեպքի վայրից դիմել փախուստի: Ախուրյանի քննչական բաժանմունքում հարուցվեց քրեական գործ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին և առգրավվեցին` 5 հատ կրակված պարկուճ, երկու գնդակ, ծխախոտի մնացորդներ, տուփեր, արնանման նյութի հետքեր, իսկ դեպքի վայրում կայանած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայից՝ ձեռքի հետքեր:
«Գյուղացիները չգիտեն, թե ուր տանեն իրենց երեխաներին:Մի շաբաթվա մեջ 3 անգամ նորոգել են գնդակոծությունից ծակծկված տանիքները, սակայն էլ տրամադրություն եւ ֆինանսներ չունեն՝ դրանք նորոգելու»:
Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հարցում է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
«Երբ դուրս եկան փողոց, ոստիկաններից մոտեցան նրան և տեղեկացրին, որ պետք է երթը շարունակվի մայթերով, այլ ոչ փողոցներով: Այդտեղ սկսվեց անկարգություններ, գոռգոռոցներ, պայթուցիկ փաթեթներ էին նետում, հարվածում գետնին, որի արդյունքում շնչառությունն էր դժվարանում, տեսողությունը, աչքերն էին բան լինում…»,- պատմեց տուժողը՝ նշելով, որ ինքն է բերման ենթարկել Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին:
Նշված օրը կրակոցներից ոչ ոք չի տուժել, սակայն ԿԽՄԿ-ի մեքենային հասցվել է որոշակի վնաս: Նախքան միջադեպը՝ ԿԽՄԿ-ի ներկայությամբ գյուղացիները կարողացել են անվտանգ պայմաններում մշակել հողատարածքների չորս հեկտարը:
Հուլիսի 30-ին, ժամը 12.32-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Աբովյան փողոցի թիվ 30 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
«Այդ պահին, երբ արդեն մոտեցանք Մաշտոցի պողոտայի հատվածին, նկատեցինք մի խումբ քաղաքացիների և ոստիկանների: Խառնաշփոթ իրավիճակ էր: Սպիտակ դիմակներով… նաև երևացին, որ քաղաքացների մոտ կային փայտից բաներ»:
«Ամեն օր ռմբակոծում են: Չենք կարողանում մեր մշակած այգիների բերքից օգտվենք: Հեռուստացույցով ասում են՝ ռմբակոծել են Չինարին, Մովսես գյուղը, բա ինչի՞ մեր մասին էլ չեն ասում: Օր չկա, չկրակեն: Մի տասը տարի հետո մենք ենք մնալու գյուղում: Ջահելներն էլ գնացած կլինեն: Մեկը ՝ ես, ո՞նց թողնեմ տղաս մնա»:
Եկեք բաց աչքերով նայենք այս հանցանքին և բաց սրտով վերաբերվենք զոհերին։ Ժամանակն է «ոչ» ասելու մարդկային թրաֆիքինգին։
Հուլիսի 26–ին ոստիկանության Արմավիրի բաժին եկած քաղաքացին հայտնեց, որ քույրը աշխատանքի չի ներկայացել, տան դուռը փակ է, բջջայինն՝ անհասանելի:
Այսօր՝ հուլիսի 30-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 406 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարի փոխարժեքը չի փոխվել։
Դատապարտելով հայտնի բարերարի ճակատագրի հանդեպ ՀՀ դե ֆակտո իշխանությունների քար լռությունը, որը եւս մեկ անգամ փաստում է նրանց անգործունակությունը եւ ՀՀ քաղաքացու նկատմամբ անտարբեր, քամահրական վերաբերմունքը, կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության, Արցախի եւ Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ իրենց բողոքի ու ցասումի ձայնը բարձրացնել Լեւոն Հայրապետյանի հանդեպ կիրառվող հակաիրավական, անմարդկային գործողությունների առնչությամբ եւ անել հնարավոր ամեն բան՝ օր առաջ նրան ազատություն վերադարձնելու համար:
Ինչպես 168.am-ին փոխանցեց Ա. Կատունյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Կատունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը և որոշել Կատունյանին կալանավորել երկու ամսով:
«Մենք կքննարկենք հայ-լիտվական համագործակցությունը խորացնելու և ընդլայնելու հնարավորությունները, այնուհետև ես զեկույց կներկայացնեմ Լիտվայի ԱԱՊ, այն կտեղադրվի կայքում և հասանելի կլինի լիտվացի գործարարներին»,- ասաց Ռ. Ամբրոժյավիչը:
Հայաստանի ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից այս պահին ապօրինի գործողություններ է իրականացվում Մարզահամերգային համալիրի հանդեպ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կանադայի Համադաշնության աշխատանքի և սոցիալական զարգացման նախարար, բազմամշակութայնության նախարար և Համայնքների պալատի անդամ Ջեյսոն Քենիին:
«Ղարաբաղի հարցի լուծումը հիմա գտնվում է Ուկրաինայում, Սիրիայում, Պաղեստինում, Աֆղանստանում…: Լուծման վրա մեծ ազդեցություն ունեն նաև Հայաստանի դեմոգրաֆիան, արդյունավետ կառավարումը, հանրային մոբիլիզացիան ընդհանուր ազգային խնդիրների շուրջը և ամենակարևորը` հանրության ներսում արդարության գաղափարի գոյության վրա»
Հուլիսի 24-ին Գետք համայնքի գերեզմանատանը հարակից տարածքում տեղի ունեցած սպանության գործով հիմնական կասկածյալի՝ Արման Կատունյանի դեմ նախաքննական մարմինը արդեն մեղադրանք է առաջադրել: