Արամուս գյուղում ոստիկան է դանակահարվել է
Հուլիսի 30-ին, ժամը 22.25-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կողակեղի ծակած վերք ձախից և ձախ բազկի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արամուս գյուղի բնակիչ, 1987 թ. ծնված Պետրոս Կ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի` ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.50-ի սահմաններում, Արամուս գյուղում, վիճաբանության ժամանակ, Պետրոս Կ.-ին դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է նույն գյուղի բնակիչ, 1991 թ. ծնված Նարեկ Պ.-ն:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` հուլիսի 31-ին, ժամը 03.00-ին, Նարեկ Պ.-ն Արամուս գյուղից բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նարեկ Պ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Պողոսյանը Պ. Կարախանյանի կնոջ հորեղբոր որդին է, իսկ Պ. Կարախանյանը աշխատում է ոստիկանության Աբովյանի բաժնի պարեկապահակային ծառայության գնդում:
ՀՀ Ոստիկանություն