Խանգարողը կրթության գործակիցն է
ՄԱԿ-ի մարդկային զարգացման համաթվի զեկույցում Հայաստանի դիրքի անփոփոխ մնալու խնդիրը (ինչպես և անցած տարի` 87-րդ տեղում է) ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կարծիքով կապած է կրթության ոլորտի հետ:
Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց Հ.Աբրահամյանը՝ նշելով, որ թեև կրթության գնահատման դեպքում առաջնորդվում են 12.3 տարվա համակարգով, սակայն, ըստ զեկույցի, այն փաստացի 10.8 տարի է:
Ըստ նրա՝ եթե համաթիվը ճշգրտենք անհավասարության գործակցով, ապա Հայաստանի դիրքը կբարելավվի 15 կետով և ՀՀ-ն առաջ կանցնի Վրաստանից, Թուրքիայից և Իրանից:
Նշելով, որ Կրթության և գիտության ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պետք են աշխատեն իրադրության բարելավման ուղղությամբ, վարչապետը նախարարներին հանձնարարեց գործել և ուշադրությամբ հետևել զարգացումներին: