Ըստ Արսեն Ղազարյանի՝ արևմտյան պատժամիջոցները «Գազպրոմ-բանկի» և «ՎՏԲ» բանկի վրա չեն ազդի

Արևմտյան պատժամիջոցների տակ հայտնված ռուսական «Գազպրոմ-բանկի» և «ՎՏԲ» բանկի հայաստանյան մասնաճյուղերը ՀՀ իրավաբանական անձինք են, գործում են Հայաստանում, շահույթ ստանում են Հայաստանում, և պատժամիջոցները նրանց վրա չպետք է ազդեն: Նման տեսակետ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

«Իսկ թե ինչ կլինեն ԱՄՆ կառավարության և եվրոհամայնքի սանկցիաները, դա հետագայում կերևա»,- ասաց Ղազարյանը՝ հավելելով, որ հայ գործարարները չեն սառեցրել հարաբերությունները ռուսական գործընկերների հետ, մտահոգություններ չունեն և շարունակում են աշխատել:

Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը Հայաստանի կառավարությանը և բիզնես կառույցներին տեղեկացրել է պատժամիջոցների ներքո գտնվող ռուսական ընկերությունների հետ համագործակցությունից բխող ռիսկերի մասին և կոչ է արել բոլոր երկրներին և նրանց ռեզիդենտներին հաշվի առնել իրենց բարի համբավի հետ կապված ռիսկերը, որոնք առաջանում են (ռուսական) ընկերությունների և ֆիզիկական անձանց հետ համագործակցությունից, և դադարեցնել բոլոր գործարքները, որոնք հակասում են իրականացվող պատժամիջոցներին:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031