Հայկական կողմը չի կարող իրեն թույլ տալ վտանգել քաղաքացիական մարդկանց կյանքը: «Մովսեսի գյուղի շրջակայքում էլ չի եղել դիրքերի բարելավման որևէ գործողությունը: Իսկ այդ տեղանքին ծանոթ մարդկանց մոտ այս տեղեկությունը կարող է ծիծաղ առաջացնել»,- նշել է Ա. Հովհաննիսյանը:
«Հանդիպումը օգտակար էր, նախագահները վերահաստատեցին իրենց հավատարմությունը համանախագահ երկների նախագահների մակարդակով ներկայացված սկզբունքներին, որոնց էությունը խնդրի լուծման որոնում է բացառապես խաղաղ ճանապարհով` հարգելով տարածքային ամբողջականությունը եւ ազգերի ինքնորոշման իրավունքը»,-հայտարարել է Լավրովը:
«Հայաստանը Մաքսյին միություն է մտնում որպես Հայաստան, Լեռնային Ղարաբաղը դրա հետ որեւէ կապ չունի, ինչի մասին բազմիցս հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը»,-ասել է Լավրովը:
Այս մասին հայտարարել է Իրաքում մարդու իրավունքների հարցերով նախարար Մոհամմեդ Շիա ալ-Սուդանին:
«ՈՒշթափի սար» կոչվող հանդամասում արջը հարձակվել է Ս. Ե.-ի վրա` վնասելով վերջինիս ձեռքերը և ոտքը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին՝ Թեհրանի շրջակայքում տեղի ունեցած ԱՆ-140 ուղևորատար ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի պատճառ է դարձել:
Առաջնագծում ՀՀ գործադիր մարմնի ղեկավարն ու նրան ուղեկցող անձինք հանդիպել են դիրքապահ զինծառայողների հետ, հետաքրքրվել սահմանին տիրող իրադրությամբ և ծանոթացել մարտական հերթապահություն տանող անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններին:
Օգոստոսի 7-ին Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցները չեն նպաստում ուկրաինական ճգնաժամից դուրս գալուն:
Այրվել են 50 հակ անասնակեր և անասնագոմին կից կառուցված խորդանոցի տանիքի փայտյա կառուցատարրերը (20 քմ):
Ադրբեջանական կողմը մշտապես վկայակոչում է ՄԱԿ-ի չորս բանաձևերի վրա, բայց այսպիսի հռետորական հարց պարոն Ալիևին՝ այդ բանաձևերից ո՞ր կետն է կատարել Ադրբեջանը:
Այս մասին նշված է Սպիտակ տան տարածած հայտարարությունում:
Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները մոտ ապագայում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հույս են հայտնել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: Սերժ Սարգսյանը նշել է, որ «հակամարտությունը պետք է լուծվի փոխզիջման միջոցով, այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»: Նա նաեւ ավելացրել է, որ հիմնախնդիրը ռազմական լուծում չունի: Ալիեւն իր հերթին […]
Այս մասին հայտարարել է Պենտագոնը:
Թեեւ հիմնականում ընդունված է միայն կնոջը մոտ խնդիրներ փնտրել, եթե զույգը երեխա չի ունենում, այնուամենայնիվ բժիշկները խորհուրդ են տալիս հրաժարվել կարծրատիպային այդ մոտեցումից:
«Գոհունակությամբ եմ արձանագրում, որ եւ Ադրբեջանի նախագահը ուշադրությունը հրավիրեց խնդիրը խաղաղ ճանապարով լուծելու անհրաժեշտության վրա, եւ Հայաստանի նախագահն է հիմա այդ մասին ասում: Իրականում, դա ամենակարեւորն է, քանի որ չկա ավելի մեծ ողբերգություն, քան մարդկանց կորուստը»,-հայտարարել է Պուտինը:
Սոչիում մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հադիպումը։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը:
Գորգեր, կարպետներ, ուլունքներով զարդեր, կավե իրեր. ազգային կենցաղի ավանդական այս ճյուղերին կարելի է ծանոթանալ ու նաեւ տիրապետել Գյումրու Շիրազի հուշատուն-թանգարանի գետնահարկում՝ օգոստոսի 7-ից գործող Գյումրու կենցաղի անկյունում:
Գերմանիայում հոսպիտալացրել են մի տղամարդու, ում մոտ հայտնաբերվել են Էբոլա տենդի ախտանշաններ:
Ժամը 10.50-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի թիվ 167 տան բակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երեկ երեկոյան և այսօր առավոտյան հակառակորդը կրկին դիմել է արկածախնդրության` մի քանի տեղերում խախտելով հրադադարի ռեժիմը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. օգոստոսի 11-ին ժամը 10:00-22:00 կդադարեցվի Սմբատ Զորավարի, Սևանի փողոցների, Արշակունյաց պողոտայի 39-53 համարների ջրամատակարարումը:
352 էջանոց հավաքածուն արժենալու է 19.95 դոլար:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` կան կենդանի մնացած ուղեւորներ: Հաղորդվում է, որ վթարի ժամանակ հինգ հոգի դուրս է թռչել ինքնաթիռից, նրանցից երեքին հաջողվել է փրկվել:
«Ամբողջ գյուղով փորձել ենք մի բան անել, սակայն չի ստացվել։ Մնացել են իրենք իրենց շորերի հետ դրսում, ոչինչ չեն կարողացել հանել տանից։ Երկու տունն էլ մոխիր է դարձել, ոչինչ չի մնացել»,-ասել է գյուղապետը։
Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստները շարունակում են նվազել։ Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի 2014թ. հունիս ամսվա տեղեկագրի՝ դրանց ծավալը հունիսին կազմել է 1 միլիարդ 774.5 միլիոն դոլար։
Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:
Օդանավը, որը մայրաքաղաք Թեհրանից պետք է թռչեր Թաբաս քաղաք, վայր է ընկել թռիչքից մի քանի րոպե անց` մայրաքաղաքից հինգ կմ հեռավորության վրա: Հաղորդվում է, որ աղետի հնարավոր պատճառ կարող էր լինել շարժիչներից մեկի խափանումը:
Պարզվել է, որ Դավիթ Բեկ թաղամասի փայտամշակման արտադրամասում այրվել է մոտ 200 քմ փայտանյութ:
ԼՂՀ և ՀՀ գործադիր իշխանությունների ղեկավարների գլխավորած պաշտոնական պատվիրակությունները գիշերել են դիրքերում և եղել մի քանի հենակետերում:
Առաջին համաշխարհային պատերազմը դարձավ պատմության ոչ միայն ամենատևական ու արյունալի հակամարտություններից մեկը, այլև` թերևս ամենակարևորը: