Հայաստանն ու Ադրբեջանը բարի կամք ունեն` ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար. Պուտին (լրացված)

Հայաստանն ու Ադրբեջանը բարի կամք ունեն` ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար: «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Գոհունակությամբ  եմ արձանագրում, որ եւ Ադրբեջանի նախագահը ուշադրությունը հրավիրեց խնդիրը խաղաղ ճանապարով լուծելու անհրաժեշտության վրա, եւ Հայաստանի նախագահն է հիմա այդ մասին ասում: Իրականում, դա ամենակարեւորն է, քանի որ չկա ավելի մեծ ողբերգություն, քան մարդկային կորուստը»,-հայտարարել է Պուտինը` Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ եռակողմ հանդիպման ժամանակ:

«Ցանկացած բարդ իրավիճակ հնարավոր է կարգավորել, եթե առկա է բարի կամք: Ինձ թվում է նման բարի կամք առկա է  թե հայկական, թե ադրբեջանական կողմից»,-ասել է ՌԴ նախագահը:

ՌԴ նախագահը  նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար անհրաժեշտ է դրսեւորել համբերություն, իմաստնություն եւ փոխադարձ հարգանք: 

ԻՏԱՌ-ՏԱՍՍ  գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահը տեղեկացրել  է, որ  երեկ երեկոյան, երկկողմ հանդիպումներից հետո, երկրների ղեկվարները եւս մեկ հանդիպում են ունեցել ոչ պաշտոնական մթնոլորտում, ինչն այսօրվա հանդիպման համար բարենպաստ հիմքեր է ստեղծել:

Նա նշելէ, որ գոյություն ունեն ղարաբաղյան հիմնախնդրի լուծման մջազգային ձեւաչափեր. «Անկասկած, մենք հարգանքով ենք վերաբերվում բոլոր այդ միջազգային ձեւաչափերին եւ մեր գործընկերների հետ կշարունակենք աշխատել»:  Նրա խոսքով` միաժամանակ անհրաժեշտ է շարունակել երկրների միջեւ երկկողմ կապերը: «Ամեն դեպքում` դա շատ օգտակար է, եւ ես շատ ուրախ եմ ձեզ հետ հանդիման եւ բոլոր  այդ թեմաները քննարկելու հնարավորության համար»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս