Հրդեհ` Փարաքար գյուղի կահույքի արտադրամասերից մեկում
Օգոստոսի 10-ին, ժամը 08.36-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող մասամբ շահագործվող կահույքի արտադրամասում: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.19-ին, մարվել` 09.33-ին:
Պարզվել է, որ Դավիթ Բեկ թաղամասի փայտամշակման արտադրամասում այրվել է մոտ 200 քմ փայտանյութ:
Արտակարգ իրավիճակների նախարարություն