Բաժիններ՝

Օբաման ու Մերկելը ՌԴ-ին զգուշացրել են Ուկրաինա ներխուժելու հետևանքների մասին

Deutsche Welle-ի փոխանցմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համաձայնության են եկել, որ Ռուսաստանը կբախվի հավելյալ հետևանքների` առանց Կիևի համապատասխան թույլտվության, Ուկրաինայի դեպքերին միջամտելու համար:

Այս մասին նշված է Սպիտակ տան տարածած հայտարարությունում: Օբաման ու Մերկելը համակարծիք են գտնվել, որ ռուսական միջամտությունն անգամ «հումանիտար» առաքելության տեսքով անընդունելի է և խախտում է միջազգային իրավունքը:

Միևնույն ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ԱՄՆ-ին կոչ է արել աջակցել Ուկրաինայի հարավ-արևելքում հումանիտար առաքելություն ծավալելու ռուսական նախաձեռնությանը:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցի ժամանակ Լավրովն ուշադրություն է հրավիրել ռազմական հակամարտության մեջ ներքաշված ուկրաինական շրջաններում հումանիտար աղետի կանխման անհրաժեշտության վրա: Ի պատասխան` Ջոն Քերին հայտարարել է, որ համապատասխան քայլեր արդեն իսկ ձեռնարկվել են ուկրաինական իշխանությունների հետ համատեղ:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն համաձայնվել է Լուգանսկին հումանիտար օգնություն հասցնելուն` պայմանով, որ դա պետք է իրականացվի միջազգային հովանու ներքո: Պորոշենկոն այդ մասին հայտնել է Մերկելին:

Վերջինս իր հերթին հայտարարել է, որ հումանիտար օգնության ուղարկումըհնարավոր է միայն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո և Ուկրաինայի կառավարության համաձայնությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս