Բաժիններ՝

Իրաքում գործող զինյալները սպանել են եզդի համայնքի մոտ 500 անդամի. մի մասին ողջ-ողջ հուղարկավորել են

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրաքում գործող «Իսլամական պետություն» արմատական խմբավորման զինյալները սպանել են եզդի էթնիկ փոքրամասնության մոտ 500 անդամի: Այս մասին հայտարարել է Իրաքում մարդու իրավունքների հարցերով նախարար Մոհամմեդ Շիա ալ-Սուդանին:

Նրա խոսքերով` զինյալները երկրի հյուսիսում ձեռնարկած իրենց հարձակման ժամանակ ողջ-ողջ հուղարկավորել են իրենց մի շարք զոհերի, այդ թվում նաև կանանց ու երեխաների: Ալ-Սուդանին հավելել է, որ զինյալներն առևանգել են մոտ 300 կանանց և դարձրել ստրուկ:

Եզդիները, քրիստոնյաների նման, Իրաքում ենթարկվում են «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների հալածանքներին: Ամերիկյան ավիացիան ուրբաթ օրվանից արդեն երեք անգամ ավիահարվածների շարք է հասցրել զինյալներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031