ՀՀ վարչապետն այցելել է ՊԲ մարտական հենակետեր
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 9-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանիգլխավորած պատվիրակությունը Արցախ կատարած այցիշրջանակներում, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ, այցելել էպաշտպանության բանակի մարտական հենակետեր:
Առաջնագծում ՀՀ գործադիր մարմնի ղեկավարն ու նրան ուղեկցող անձինք հանդիպել են դիրքապահ զինծառայողների հետ, հետաքրքրվել սահմանին տիրող իրադրությամբ և ծանոթացել մարտական հերթապահություն տանող անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններին: