Օգոստոսի 9-ից 10-ն ընկած ժամանակահատվածում առաջնային գծի ողջ երկարությամբ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբարձակվել է ավելի քան 6500 կրակոց:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ճանապարհի վտանգավոր լինելու պատճառով, դեպքի վայրից մոտ 600 մ հեռավորության վրա, դադարեցրել է ընթացքը և իրականացրել հերթապահություն:
Առաջին անգամ Թուրքիայի նախագահին ընտրելու է ոչ թե խորհրդարանը, այլ` ժողովուրդը:
Ֆերմերը հայտնվում է բաց դաշտում, նստում ծալովի աթոռին եւ սկսում է տրոմբոնով կատարել Lorde-ի «Royals» երգը: Մի քանի վայրկյան անց հորիզոնում հայտնվում է կովերի նախիրն ու սկսում է երաժշտության տակտով բառաչել:
Նոր գյուղում զինյալ խմբավորումների կողմից գազի բալոնով պատրաստված ինքնաշեն հրթիռ է պայթել: Միջադեպի հետևանքով զոհվել են Մելքոն Բալյանն ու Հարություն Սարգիսյանը:
Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղի բնակիչ Լ. Հ.-ն սպառնացել է ինքնասպան լինել՝ նետվելով Սևանա լիճը:
ՀՀ բանկերը մարզերում վարկավորում իրականացնում են շատ ավելի բարձր տոկոսադրույքով, քան Երևանում։ Սա ոչ թե կարծիք է կամ գնահատական, այլ փաստ, որը ներկայացված է ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2014թ. հունիս ամսվա տեղեկագրում։
Գ. Մակարյանի կարծիքով՝ Ռուսաստանի դեմ սահմանված այդ պատժամիջոցների շնորհիվ՝ հնարավոր է ՝ Հայաստանի համար շատ հետաքրքիր դրական զարգացում լինի. «Ու այդ մի քիչ շփոթմունքը, խառնաշփոթը Ռուսաստանում կարծես հույսեր առաջացնում է այդ առումով»:
«Նոր պատմություն ենք կերտում. ինչպես հնում փառահեղ հաղթանակ ունեցանք, հիմա էլ է այդպես լինելու: Դա են ապացուցում հակառակորդի զոհերն ու կորուստները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում վստահեցրել է Հյուսիսային հատվածում գտնվող զորամասերից մեկի զինծառայող Գևորգ Վարդևանյանը:
Դրամանենգին բռնեցին փող տպող սարքը ձեռքին փախչելիս:
Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկակական անձանց կողմից արտերկրից Հայաստան կատարվող դրամական փոխանցումները (տրանսֆերտները) նվազել են։
Ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի թիվ 13 շենքի բակում քաղաքացիները հայտնաբերել են օձ, որին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դավիթաշենում կատարված ավազակային հարձակումը բացահայտվեց:
ՀՀ ԿԲ հունիս ամսվա տեղեկագրի համաձայն՝ Հայաստանում դոլարայնացման մակարդակը այս տարվա հունիսին՝ մայիսի համեմատ, փոքր ինչ նվազել է։
Վանաձորի տարբեր հատվածներում, գրեթե բոլոր աղբամանների կողքին եւ ոչ միայն, արդեն մի քանի տարի է, տեղադրված են նաեւ պլասմասե շշերի համար նախատեսված հատուկ աղբարկղեր:
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Սոչիում ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով ներկա է գտնվել «Պլատֆորմա Ս-70» մարտական սամբոյի ամենամյա միջազգային մրցաշարին:
Հայտնաբերվել է նաև պոլիէթիլենային 2 տոպրակ` «Մեթոդեն» թմրամիջոցին նմանվող զանգվածներով, մեկ պոլիէթիլենային տոպրակ` կանեփանման զանգվածով, և մեկ այլ տոպրակ` «Հերոին» թմրամիջոցի նմանվող զանգվածով:
Պահանջում ենք, որպեսզի հակամարտության կողմերը եւ միջնորդները գտնեն բանակցությունների իրավական եւ գործնական նոր շրջանակ, որը կկարողանա կանխել բռնությունները:
Առաջին անհրաժեշտության պարագաներ և սննդամթերք կտրամադրվեն սոցիալապես անապահով ընտանիքներին, պարտադիր զինվորական ծառայության զորակոչված իրենց զինվոր որդիների համար: Իսկ ձմռան ամիսներին վագոն-տնակներում բնակվող զինվորների ընտանիքներին առաջին հերթին կտրամադրվի վառելափայտ:
«Դա նոր խմբաքանակ չէ, այլ նախկին պատվերների մասնաբաժին, որը նոր է ուղարկվում: Նոր խմբաքանակ բառը այստեղ խաբուսիկ է, քանի որ խոսքը վերաբերում է հին գնումների: Իրենց տեղեկատվական պատերազմ վարողներն օգտագորում են այդ հանգամանքը և փորձում լրացուցիչ ազդեցություն գործել»,- ասաց Հովհաննիսյանը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. օգոստոսի 11-ին ժամը 10:00-22:00 կդադարեցվի Սմբատ Զորավարի, Սևանի փողոցների, Արշակունյաց պողոտայի 39-53 համարների ջրամատակարարումը:
Օգոստոսի 8-ին, ժամը 18.30-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի բութ վնասվածք, 9, 10 և 11-րդ կողերի կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 54-ամյա Նարգիզ Ղ.-ն և հայտնել, որ Վարդաշեն թաղամասում, թիվ 11 երթուղու միկրոավտոբուսի վարորդի կողմից արգելակման հետևանքով, սրահում վայր է ընկել և ստացել մարմնական վնասվածքներ:
Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 39.1 մլն ԱՄՆ դոլար:
Մի քանի օր տևած գնդակոծությունից հետո Տավուշի մարզի Բարեկամավան գյուղում կյանքը վերադառնում է նախկին հուն: Այս գյուղում չկա խմելու և ոռոգման ջուր:
Օգոստոսի 8-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Հանրապետության փողոցի հրապարակի մոտ վրաերթի է ենթարկել 1988 թ. ծնված Տաթև Ե.-ին և 2012 թ. ծնված Նարե Գ.-ին:
«Բոլոր կողմերը մտահոգություն են հայտնում լարվածության աճի, այն միջադեպերի հետ կապված, որոնք տեղի են ունեցել վերջին օրերին եւ հանգեցրել բազմաթիվ մարդկային զոհերի: Իրավիճակն, իսկապես, անկայուն է»,-նշել է նա` ավելացնելով, որ հենց դրա համար էլ հիմա ջանքեր են գործադրվում, որպեսզի հակամարտությունը չդադարի սառեցված լինել:
«Երևի՝ այո, ժամանակն է, որովհետև հավասարության նշան դնելով ագրեսորի և պաշտպանվողի միջև, իհարկե, վիճակը չի փոխում, բայց քաղաքականություն է, ամեն մեկն իր շահն ունի և պարզ է, որ գերտերություններն իրենց շահերն են վեր դասում: Բնականաբար, այս պահին տարանջատում չեն դնի, ինչը կարծում եմ քաղաքական տեսանկյունից հասկանալի է: Իրենք այս պահին հավասարակշռություն են պահում հայտարարություններում: Այդ առումով` առանձնահատուկ մոտեցում ագրեսորի նկատմամբ չեն ցուցաբերի, բայց դա չի նշանակում, որ իրենք Ադրբեջանին միանշանակ կպաշտպանեն»,- ասում է Արմեն Մարտիրոսյանը:
Օգոստոսի 9-13-ին Լոռիի, Տավուշի և Շիրակի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 18-23 մ/վրկ:
«Վաղը այստեղ` Սոչիում, կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որտեղ, ըստ էության, նախևառաջ նախագահ Ալիևը պետք է բացատրի վերջին շրջանում Ադրբեջանի կողմից նախաձեռնած ռազմական արկածախնդրության և իր այլատյաց հռետորաբանության իմաստը»։
«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում` օգոստոսի 9-ի դրությամբ հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 18 տոննա 754.6 կգ վայրի աճած և աճեցված կանեփի և 7 կգ կակաչի կանաչ զանգված: