Անցած գիշեր նկատվել է հրադադարի խախտման դեպքերի նվազում

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ առաջնային գծում անցած գիշեր նկատվել է հրադադարի խախտման դեպքերի նվազում:

Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 9-ից 10-ն ընկած ժամանակահատվածում առաջնային գծի ողջ երկարությամբ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբարձակվել է ավելի քան 6500 կրակոց:

ՊԲ առաջապահ ուժերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանմանը, վստահորեն տիրապետում են իրադրությանն առաջնային գծում և պատասխան գործողությունների դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Տեսանյութեր

Լրահոս