Բաժիններ՝

Էբոլա տենդը հասե՞լ է Գերմանիա

Bild am Sonntag-ի փոխանցմամբ` Գերմանիայում հոսպիտալացրել են մի տղամարդու, ում մոտ հայտնաբերվել են Էբոլա տենդի ախտանշաններ: 38-ամյա տղամարդը Սիեռա Լեոնեից Փարիզի միջով ժամանել էր Համբուրգ և բժիշկների օգնությանն է դիմել օրեր առաջ:

Նրա մոտ նկատվել են բարձր ջերմություն և փսխումներ: Ներկայումս տղամարդը գտնվում է կարանտինի մեջ: Մինչ այդ Գերմանիայում Էբոլա տենդի կասկածանքով չէին հոսպիտալացրել որևէ մեկի:

Արևմտյան Աֆրիկայում Էբոլա տենդի բռնկման հետևանքով զոհերի թիվը հասել է 932 մարդու: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) արտակարգ ռեժիմ մտցնելու կոչով դիմել է այն բոլոր երկրների իշխանություններին, որոնցում գրանցվել են Էբոլա վիրուսով վարակվելու դեպքեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031