
Ադրբեջանական կողմը հայտնել է զինծառայողների շրջանում մեկական զոհի ու վիրավորի մասին

Haqqin.az պորտալի փոխանցմամբ` օգոստոսի 9-ին ժամը 22.30-ի մոտ Թովուզի շրջանում հայկական կողմից արձակված կրակոցից զոհվել է ադրբեջանական բանակի զինծառայող, 1995 թվականին ծնված Ֆատալիզադե Ռուֆատ Նազիմօղլին: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:
Նույն օրն առաջնագծի Գետաբեկի հատվածում վիրավորվել է 1993 թվականին ծնված զինծառայող Թագիև Օրհան Գալիբօղլին: Վիրավոր զինծառայողին առաջին բուժօգնության ցուցաբերումից հետո հոսպիտալացրել են: Ներկայումս նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար: