Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հասան Ռոհանիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին՝ Թեհրանի շրջակայքում տեղի ունեցած ԱՆ-140 ուղևորատար ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի պատճառ է դարձել:

Իրանի ժողովրդի համար այս ծանր պահին Նախագահ Սերժ Սարգսյանը հեռագրում նաև ցավակցություն է հայտնել հանգուցյալների հարազատներին ու մերձավորներին:

Հիշեցնենք, որ աղետի ենթարկված «Taban Airlines» ավիաընկերության Ան-140 օդանավը Թեհրանից մեկնում էր իրանական Թաբաս քաղաք: Նախնական տվյալներով` զոհվել է 39 մարդ, 9 հոգու հաջողվել է փրկվել: 

Տեսանյութեր

Լրահոս