
Գյումրիում գյուրզա տեսակի օձ է հայտնաբերվել

Օգոստոսի 10-ին, ժամը 10.50-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի թիվ 167 տան բակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Արտակարգ իրավիճակների նախարարություն