
Ամերիկյան օդուժը երրորդ անգամ է ավիահարվածներ հասցրել Իրաքում գործող զինյալների դիրքերին

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` ամերիկյան կործանիչներն ու ռմբակոծիչները նոր հարվածներ են հասցրել Իրաքում գործունեություն ծավալած «Իսլամական խալիֆաթ» արմատական խմբավորման զինյալների դիրքերին: Այս մասին հայտարարել է Պենտագոնը:
Ընդհանուր առմամբ, հասցվել է 4 ավիահարված, ինչի արդյունքում ոչնչացվել է մի քանի զրահատրանսպորտ և բեռնատար, որոնք օգտագործվում էին Սինջարի լեռներում պատսպարված խաղաղ բնակիչներին հարվածելու համար: Սպանված զինյալների մասին ոչինչ չի հաղորդվել:
Իսլամականների դիրքերին ամերիկյան հարվածների շարքը մեկնարկել է ուրբաթ և սա արդեն ավիահարվածների երրորդ շարքն էր: Ամերիկյան օդանավերը նաև մարդասիրական օգնություն են հասցնում Սինջարի լեռներում պատսպարվածներին: