ՀՀ և ԼՂՀ գործադիր իշխանության ղեկավարների գլխավորած պաշտոնական պատվիրակությունները գիշերել են դիրքերում

ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակ Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան էջում գրել է, որ անցած գիշեր ԼՂՀ և ՀՀ գործադիր իշխանությունների ղեկավարների գլխավորած պաշտոնական պատվիրակությունները գիշերել են դիրքերում և եղել մի քանի հենակետերում, հաղորդում է artsakhpress.am-ը:

«Քիչ առաջ վերադարձա դիրքերից, որտեղ գնացել էի ԼՂՀ և ՀՀ վարչապետերի, պաշտպանության նախարարների և այլ նախարարների ու պատգամավորների այցի շրջանակներում: Եղանք մի քանի հենակետերում, որտեղ վերջին օրերին հակառակորդի կողմից դիվերսիաներ են նախաձեռնվել: Զինվորներն ու կամավորները ոգևորությամբ ընդունեցին պաշտոնյաներին, իսկ ոմանք պարգևատրվեցին իրենց ցուցաբերած խիզախությունների համար»,-գրել է Ա. Բեգլարյանը` նշելով, որ դրությունը հանգիստ է, և պետք չէ հավատալ բամբասանքների:

Տեսանյութեր

Լրահոս