Օգոստոսի 6-ին, ժամը 11.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ նախաբազկի պատռված վերք` արյունահոսությամբ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1988 թ. ծնված Ռազմիկ Օ.-ն:
Խանութի տեսաձայնագրող սարքերն արձանագրել էին գողության պահը: Տեսանյութը օգոստոսի 1-ին ցուցադրվեց «Հերթապահ մաս» հաղորդաշարով: Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում` օգոստոսի 6-ին Չարենցավանի բաժին է ներկայացել տեսանյութում պատկերված անձը` 1984 թ. ծնված Աշոտ Աբրահամյանն ու խոստովանել հանցանքը:
Փոխվարչապետը բարձր գնահատեց ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությունը, դրանում ընդգծելով նաեւ Ժան Միշել Հափիի անձնական ներդրումը: Նա շնորհակալություն հայտնեց ՀԲ-ի օժանդակության համար`միաժամանակ ընդգծելով գրասենյակի աջակցությամբ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը եւ ՀՀ կառավարության համար դրանց առաջնահերթությունը:
Մենք մեր փորձն ենք փոխանակել զինվորներին, սակայն կարող եմ վստահեցնել, որ մեր զինվորների մարտական պատրաստականությունն ու ոգին շատ բարձր են։ Մինչ այժմ չգիտեի, որ 18-20 տարեկան այդպիսի խիզախ ու հերոս զինվոր տղաներ ունենք։ Առյուծի ձագեր են՝ ես կասեի։
… Մոլորյալ հայ քաղաքացի Կարեն Պետրոսյանին ներկայացնելով որպես դիվերսանտ (նրան բռնել և զինվորականներին էր հանձնել թուրք գյուղացին, որից Կարենը թեյ և ծխախոտ էր խնդրել)՝ Ադրբեջանի 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի առանձնասենյակում՝ ծնկաչոք վիճակում նվաստացրին, իսկ այնուհետև սպանեցին…
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (հայտնի է նաև որպես Խաղողօրհնեքի տոն) Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է։
Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ առաջին բանակցությունները տեղի ունեցան դեռեւս 22 տարի առաջ Հելսինկիում Մինսկի խմբի ձեւաչափի ձեւավորումից հետո։ 1997-ին հակամարտության լուծմանը ներգրավեցին ամերիկացի, ֆրանսիացի եւ ռուս համանախագահները, որոնք ժամանակ առ ժամանակ այցելում էին հակամարտության գոտի։ Նույն տարում Լիսաբոնի գագաթաժողովից հետո համանախագահները ներկայացրեցին հակամարտության լուծման հռչակավոր «փաթեթային» տարբերակը։ Այն առաջին կետով ենթադրում էր զինված ուժերի դուրսբերում, այսպես կոչված, գրավյալ տարածքներից, փախստականների եւ տեղահանվածների վերադարձ, բուֆերային գոտու ստեղծում, Լաչինի միջանցքի միջազգային վարձակալում։
Ոստիկանության Հրազդանի և Կենտրոնականի բաժինների ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է 1970 թ. ծնված Հակոբ Մ.-ն:
Իր դեստրուկտիվ քաղաքականությամբ խաթարելով բանակցային գործընթացը, գործելով ի հակառակ իր իսկ կողմից ստորագրված փաստաթղթերի և ձեռք բերված պայմանավորվածությունների, քարանձավային մտածելակերպի վրա հիմնված ռասիստական հայտարարություններով, միջազգային ասպարեզում երկիրը դարձնելով ծաղկած կոռուպցիայի և ավտորիտարիզմի հոմանիշ, և բոլորովին վերջերս, իր իսկ կողմից նախապես ծրագրավորված սադրանքների արդյունքում անհաջողության մատնվելով մարտական գործողություններում, Ադրբեջանի ղեկավարը անհաջող փորձում է սուր ճոճել սոցիալական ցանցերում, որտեղ ևս արժանի հակահարված է ստանում։
Ես որպես գործող զինվորական և Արցախի ազատամարտիկների միության նախագահ համոզված եմ, որ հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակային զարգացումների հեռանկարը մեծապես կախված է մեր զինվորների ճիշտ և անթերի ծառայությունից: Մենք պարտավոր ենք նպատակային գործողություններով հակառակորդին անընդհատ պարտադրել մեր կամքը և նրան թույլ չտալ հասնելու անգամ աննշան հաջողության:
Օրենքով գողի եղբորորդուն, ում հետախուզում էին ՌԴ իրավապահները, հայտնաբերեցին Վարդաշենում: Տեսանյութը տրամադրել է ՀՀ ոստիկանությունը:
Օգոստոսի 8-12-ը Լոռու, Տավուշի և Շիրակի առանձին հատվածներում երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ մինչև 18-23 մ/վրկ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի և Արմավիրի մարզեր:
Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում «Նորմեդ» բժշկական կենտրոնը քաղաքապետարանին է տրամադրել արյան մեջ շաքարի պարունակությունն ախտորոշող բարձրորակ 250 սարքավորում, որոնք, քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ, ամբողջությամբ փոխանցվել են Ստեփանակերտի քաղաքապետարանին:
Կ.Պետրոսյանի հարազատների հավաստմամբ, ինչպես նաև նրա բժշկական փաստաթղթերի համաձայն, վերջինս առողջական խնդիրներ, առավել ևս սրտանոթային հիվանդություններ չի ունեցել և եղել է փաստացի առողջ:
Անկարան մտադիր է մինչև 2023 թվականը հայտնվել աշխարհի խոշորագույն ռազմական արտահանողների վեցյակում:
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի փորձագետ Արա Ղազարյանն առաջարկում է Ադրբեջանում գերեվարված և մահացած Մանվել Սարիբեկյանի և Կարեն Պետրոսյանի գործերով դիմել միջազգային ատյաններ: 168.am-ը հետաքրքրվեց նրանից, թե ինչքանո՞վ է իրատեսական, որ հաջողության կհասնենք այդ գործերով միջազգային ատյաններ դիմելիս: Ըստ Ա. Ղազարյանի՝ դա իրատեսական է, որովհետև իրավական հիմքերը գնալով ավելի ամրապնդվում են. «Կոնկրետ անհատական գանգատի դեպքում դա […]
Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են անել ավելին և ընթանալ Հյուսիսային Կորեայի ճանապարհով:
ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ Հայաստանի եզդիների ներկայացուցիչները նախարարի տեղակալին ներկայացրին իրենց մտահոգությունները` կապված Իրաքում իսլամիստ ծայրահեղականների հետապնդումների արդյունքում տասնյակ հազարավոր եզդիների վիճակի և ստեղծված հումանիտար ճգնաժամի հետ։
Հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողությունները նպատակ ունեին Մինսկի խմբի վերջին միջնորդական քայլերին համընթաց քաղաքական շանտաժի հաղթաթուղթ տալ Ադրբեջանի ղեկավարին: Արդյունքները հայտնի են. հակառակորդը խստագույնս պատժվեց` հատուցելով տասնյակ զինվորների կյանքով, իսկ Ադրբեջանի ղեկավարը մնաց ձեռնունայն:
Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, Մեծ Մանթաշ գյուղից բերման են ենթարկել 1964 թ. ծնված Մհեր Ս.-ին:
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշի համայնքապատկան հողատարածքներ եւ տեղում ծանոթացել իրականացված աշխատանքներին:
Պատժամիջոցներին միանալը կլինի նրա հստակ ազդանշանը, որ Վրաստանը կանգնում է ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողքին, և որ Վրաստանն արևմտյան աշխարհի մաս է:
Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի, 131-րդ հոդվածի 1-ին մասի, 139-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի, 235-րդ հոդվածի 1-ին մասի և 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Բոլոր այն ֆոտո և տեսանյութերը, որոնք այդքան ջանասիրաբար տարածվում էին ադրբեջանական լրատվամիջոցների կողմից: Այնտեղ հստակ երևում է, որ Կարեն Պետրոսյանը ծեծի և կտտանքների է ենթարկվել Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների կողմից: Ակնհայտ է, որ երիտասարդի տանջանքները շարունակվել են նաև կադրից դուրս, ինչն էլ դարձել է նրա մահվան պատճառ:
Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Պենտագոնի մամլո քարտուղար Ջոն Կիրբին:
Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին այսօր հարգել է 2008 թվականի օգոստոսյան պատերազմում զոհվածների հիշատակը:
«Կարեն Պետրոսյանի մահանալու փաստն արդեն հաստատվել է «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի կողմից, սակայն, որպես կանոն, միջազգային կոմիտեն որևէ քննություն չի իրականացնում: Այս պահին մեզ համար կարևորագույն խնդիրը բանակցային գործընթացն է: Դիակը վերադարձնելուց հետո կսկսվեն բոլոր տեսակի քննությունները, կհարուցվի քրեական գործ, քանի որ տեղի է ունեցել հանցագործություն և խախտվել են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը»,- ասել է նա:
Իսրայելական պատվիրակության ներկայացուցիչներից մեկի խոսքերով՝ Թել Ավիվը բանակցություններ չի վարի կրակի ներքո:
Հուլիսի 3-ին ոստիկանության Կենտրոնականի բաժին ներկայացած Հռիփսիմե Զ.-ն հաղորդում էր տվել, որ իր աշխատասենյակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 30.000 դրամ: