![](/banners/BeFunky-design.jpg)
Վրաստանը պատճառաբանել է, թե ինչու չի միանում Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին
![](https://168.am/wp-content/uploads/2014/08/pic_d1a73d2d6beac862a87dab4c863da0f2.jpg)
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Վրաստանը պատճառաբանել է, թե ինչու է հրաժարվել միանալ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին:
Վրաստանի վարչապետի` Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների ծավալն այնքան աննշան է, որ իմաստ չկա պատժամիջոցներ սահմանելու համար:
Աբաշիձեն ընդգծել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցիներին միանալու թեման այսօր իսկապես այժմեական չէ. «Տոնի որևէ մեղմացում գոյություն չունի: Վրաստանը 2008 թվականին խզել է Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները: Դա երկու երկրների փոխհարաբերություններում ամենակոշտ ձևն է: Փոխհարաբերություններում ավելի կոշտ ձև գոյություն չունի»:
Օգոստոսի 7-ին Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցները չեն նպաստում ուկրաինական ճգնաժամից դուրս գալուն: Փանջիկիձեի այդ խոսքերը դժգոհություն են առաջացրել ընդդիմության հետ, որը պահանջել էր միանալ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին: