ԱՄՆ Ազգային գվարդիան դուրս է բերվում Ֆերգյուսոնից
CBS News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Միսսուրի նահանգի նահանգապետ Ջեյ Նիքսոնը կարգադրել է Ֆերգյուսոն քաղաքից դուրս բերել Ազգային գվարդիան: Քաղաքում զանգվածային անկարգություններ էին ծագել այն բանից հետո, ինչ օգոստոսի 9-ին ոստիկանը սպանել էր սևամորթ դեռահաս Մայքլ Բրաունին:
Նիքսոնն ընդգծել է, որ Ազգային գվարդիան կարողացել է ժամանակավորապես ապահովել քաղաքի պաշտպանությունը, երվ իրավապահ մարմինները երկխոսության մեջ են եղել դեռահասի սպանությունից վրդովված տեղաբնակների հետ:
Քաղաքում ցույցերը վերաճել էին ոստիկանության հետ բախումների: Օգոստոսի 16-ին Նիքսոնը արտակարգ դրություն և պարետային ժամ էր մտցրել Ֆերգյուսոն քաղաքում, իսկ օգոստոսի 18-ին քաղաք էին մտցվել ԱՄՆ Ազգային գվարդիայի ստորաբաժանումները: