Վիննի Թուխի կողմից հնչեցված 20 ճշմարիտ միտք
Ամենահայտնի արջուկի՝ Վիննի Թուխի պատմությունը սկսվել է 1921թ. օգոստոսի 21-ին, երբ գրող Ալան Ալեքսանդր Միլնը իր որդուն՝ Քրիստոֆեր Ռոբինին, փափուկ արջուկ նվիրեց: Տղան այդ ժամանակ դառնում էր մեկ տարեկան: Այդ ժամանակվանից 1921թ. օգոստոսի 21-ը համարվեց Վիննի Թուխի ծննդյան օրը:
Adme.ru կայքը ներկայացրել է Վիննի Թուխի կողմից արտահայտած 20 ճշմարիտ մտքեր:
1. Խոզուկ. «Ինչպես է գրվում «սեր» բառը»:
Վիննի Թուխ. «Սերը պետք չէ գրել… Այն պետք է զգալ»:
2. Դու ավելի ուժեղ ու խելացի ես, քան մտածում ես… և ավելի ուժեղ, քան քեզ կարող է թվալ:
3. Այն բաները, որոնք ինձ տարբերում են մյուսներից, ինձ դարձնում են այնպիսին, ինչպիսին ես կամ:
4. Եթե քեզ թվում է, որ քո զրուցակիցը քեզ չի լսում, համբերատար եղիր: Հնարավոր է՝ որևէ բան է ընկել նրա ականջի մեջ:
5. Եթե մենք երբևէ ստիպված լինենք բաժանվել, ինձ պահիր քո սրտում, և ես հավետ կմնամ քեզ հետ:
6. Հենց ես քեզ տեսա, միանգամից հասկացա, որ ինձ արկածներ են սպասվում:
7. Երբեմն ամենաաննշան առարկաները քո սրտում առավել շատ տեղ են զբաղեցնում:
8. Որոշ անձինք չափազանց հոգատար են: Ես կարծում եմ՝ հենց սա է սեր կոչվում:
9. Գետերը գիտեն, որ պետք չէ շտապել: Երբևէ մենք կհասնենք այնտեղ:
10. Եթե դու 100 տարի ապրես, ես կցանկանայի ապրել 100 մինուս 1 օր, որպեսզի ստիպված չլինեմ մեկ օր ապրել առանց քեզ:
11. Մոլախոտերը ևս ծաղիկներ են, երբևէ դու կծանոթանաս նրանց հետ:
12. Ես կարծում եմ՝ մենք երազներ տեսնում ենք այն պատճառով, որ երբեք չբաժանվենք: Եթե մենք միմյանց տեսնում ենք երազում, մենք ամբողջ ժամանակ միասին ենք:
13. Դու չես կարող ողջ ժամանակ նստել անտառում և սպասել, որ որևէ մեկը կայցելի քեզ: Դու ինքդ պետք է նրան այցելության գնաս:
14. Խոստացիր, որ դու երբեք ինձ չես մոռանա, որովհետև եթե ես մտածեմ, որ դու ինձ կմոռանաս, ես երբեք չեմ գնա:
15. Ուրիշների նկատմամբ մի փոքր ուշադրությունն ու հոգատարությունը փոխում են ամեն ինչ:
16. Առանց ընկերոջ անցկացրած մեկ օրը նման է առանց մեկ գրամ մեղրի տարայի:
17. Սերը մի քանի քայլ է անում դեպի ետ… որպեսզի տեղը զիջի նրա երջանկությանը, ում դու սիրում ես:
18. Իմ ամենասիրելի օրը քեզ հետ անցկացրած օրն է: Այդ պատճառով այսօր ևս իմ սիրելի օրերից է:
19. Ոչ ոք չի կարող տխրել. եթե փուչիկ ունի:
20. Ես այնքան ուրախ եմ, որ մի բան ունեմ, որն ինձ ստիպում է դժվարությամբ արտաբերել հրաժեշտի խոսքեր: