Բաժիններ՝

Թուրքիայի նոր վարչապետ կդառնա Ահմեթ Դավութօղլուն. Ռեջեփ Էրդողան

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի գործող վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կենտրոնական գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի վարչապետի պաշտոնում իրեն փոխարինելու է գործող արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն:

Էրդողանն ընդգծել է, որ օգոստոսի 27-ին կայանալիք ԱԶԿ-ի մեծ համագումարում Թուրքիայի վարչապետի պաշտոնի համար առաջադրվելու է Դավութօղլուի թեկնածությունը: Այդ ժամանակ կհստակեցվի նաև ԱԶԿ-ի նախագահի անունը: Դավութօղլուն նույնպես թեկնածուների թվում է:

Էրդողանն իր հերթին փոխարինելու է նախագահի պաշտոնին հրաժեշտ տվող Աբդուլլահ Գյուլին, որի լիազորությունների ժամկետն ավարտվում է օգոստոսի 28-ին: Էրդողանի երդմնակալությունն անցկացվելու է օգոստոսի 28-ին: Օգոստոսի 29-ին նա նոր վարչապետին կկարգադրի ձևավորել նոր կառավարություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031