Բերքը պակաս էր
tesankyun.am-ը գրում է. Տավուշի մարզի Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանն ասաց, որ իրենց հաջողվել է հնձել գյուղի 27 հա հացահատիկը:
Այդ տարածքը գտնվում է ադրբեջանական գնդակոծության գոտում, որի պատճառով արտերն ուշ հնձվեցին, բերքի որոշակի կորուստ եղավ: Նոյեմբերյանի տարածաշրջանի Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանն ասաց, որ Բաղանիսում 15 հա աշնանացանի արտ կար:
Դրանից 8 հեկտարը գտնվում էր ապահով գոտում: 7 հեկտարի հունձն ուշացավ, այն կատարվեց հայ-ադրբեջանական սահմանում լարվածության անկումից հետո: Բաղանիսում հունձն ավարտվել է օգոստոսի 17-ին:
Գյուղապետի վկայությամբ՝ բերքը բարձր չէր, ուշ հնձելու պատճառով ամեն հեկտարից պակաս է ստացվել մոտ 700 կգ ցորեն: