Մարտի 10-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Մասիս բաժնում ահազանգ է ստացվել, որ «Մասիս» կայարանի գծային հատվածից գողացել են կապի 220 մետրանոց հաղորդալար:
2010 թվականից Հայաստանում ՄԱԿ-ի կողմից իրականացվում է «Հայաստանում սպանդանոցների զարգացման և աջակցության ծրագիրը», որի շրշանակներում կառուցվում է 5 ունիվերսալ սպանդանոց Կոտայքի, Սյունիքի և Արարատի մարզերում: Շիրակը ծրագրում դեռ ընդգրկված չէ:
168.am-ը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է նա վերաբերում ոչ իշխանական չորս ուժերի հանդիպումների շարքին, արդյոք նրան չի՞ անհանգստացնում այն հանգամանքը, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանդիպում է ընդդիմադիր ուժերի հետ:
Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մարտի 10-ին, ժամը 14.20-ին, Ավանի Դուրյան թաղամասի թիվ 31 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1971 թ. ծնված Արմեն Ե.-ին:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պատգամավոր Սամվել Ալեքսանյանն ասել էր, որ պատրաստ է ֆինանսական աջակցություն ցուցաբերել դերասան Կարեն Մկրտչյանին: Հիշեցնենք, որ Կ. Մկտրչյանը անհայտ անձի կողմից ծեծի էր ենթարկվել և այժմ առողջական լուրջ խնդիրներ ունի: Սամվել Ալեքսանյանը, սակայն, ասել էր, որ չգիտի, թե ինչպես գտնի Կ. Մկրտչյանին, որպեսզի կարողանա գումար փոխանցել:
Օրերս ՀՀ ֆինանսների նախարարության շենքի դիմաց «Դեմ եմ» նախաձեռնությունն ակցիա իրականացրեց՝ պահանջելով հանդիպում նախարար Դավիթ Սարգսյանի հետ: Սակայն նախարար Դավիթ Սարգսյանն այդպես էլ չէր իջել հանդիպելու նախաձեռնության անդամներին, ինչի արդյունքում ցուցարարները փակել էին փողոցը:
Մարտի 13-ին օրվա ընթացքում, 17-ին օրվա երկրորդ կեսին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-ի գիշերը Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում ամպրոպ:
Այսօր լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին՝ արդյոք մի բաժակ վիսկիի շուրջ ամենաշաբաթյա քննարկումներն արդյունավետ գործելաո՞ճ են, Դերենիկ Դումանյանը պատասխանեց, որ նման ոճ գոյություն չունի: «Ես առաջին անգամ ձեզնից եմ լսում: Կառավարության որոշումներից հետո մենք գնում ենք մեր աշխատանքին, և որևէ տեղ որևէ հավաք չի լինում, գոնե այդ մասին ես չգիտեմ»,- նշեց նա:
Գաղտնիք չէ, որ քաղաքակիրթ երկրներում ժամանակ առ ժամանակ հնարավոր դատական սխալների հիմքով անդրադարձ է կատարվում ցմահների գործերին: Այդպիսի հնարավորություն էր ստեղծվել 2011թ.-ին, երբ ԱԺ-ն ընդունեց ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ, ըստ որի 15 տարի առավելագույն տևողությամբ պատժաչափը փոխարինվեց 20 տարվա:
Արվեստից կտրուկ տեղափոխությունը սպասարկման ոլորտ բարդ էր, բայց անջրպետը հաղթահարեց, որովհետև այդպես էր պետք, որովհետև Կայա Խուրշուդյանը ինքն էր ընտրել այդ ճանապարհը, թեկուզ ամբողջ աշխարհն էլ դեմ լիներ:
Մարտի 11-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 12 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1983 թ. ծնված Արման Պ.-ին:
Մարտի 24-ին կհրապարակվի «Հարսնաքարի» գործով վճիռը: Այսօր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ քրեական գործով վճիռ կայացնելու:
Լուկաշենկոն դա շաղկապել է երկրի սահմաններին ՆԱՏՕ-ի ծավալած ակտիվ գործունեության հետ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մնացական Մնացականյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասպանի ժամանակ հետաքրքրվեց, թե ի՞նչ վիճակում է այժմ գտնվում Հյուսիս–Հարավ ավտոճանապարհի շինարարությունը, արդյոք կա՞ն ավարտին մոտեցած հատվածներ: Ի պատասխան Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն ասաց, թե զարմացած է՝ կարևորագույն աշխատանքների վրա դահլիճում ստվեր են նետում:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ֆրանսիական «Saur» խմբի միջազգային տնօրեն Միշել Ֆուրեին: Ողջունելով հյուրին` փոխվարչապետը նկատեց, որ խմելու ջրի ոլորտում «Saur»-ի հետ երկարատեւ համագործակցության դրական փորձ է առկա եւ խրախուսելի համարեց ընկերության գործունեության ընդլայնումը: «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության կառավարիչ «Saur»-ն ընդգրկված է նորաստեղծ կոնսորցիումում, որն այս տարվանից ստանձնել է «Շիրակջրմուղկոյուղի», «Լոռիջրմուղկոյուղի» և «Նոր […]
Թեպետ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը դեմ է թունդ ալկոհոլային խմիչքը գովազդելուն, սակայն ԱԺ մեծամասնությունն այսօր ընդունեց «Գովազդի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:
Միայն նախագահ Պուտինը գիտի՝ տեղի կունենա՞ նման ներխուժում, թե՞ ոչ:
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունն անցյալ տարվա դեկտեմբերին մի խումբ մասնագետների և վերլուծաբանների հրավիրել էր Երևան քննարկելու Սփյուռքի փոփոխվող դերը Հայրենիքի նկատմամբ: «Հարափոփոխ աշխարհ, փոփոխվող Սփյուռք» խորագրով կլոր սեղան-քննարկման մասնակիցները եկել էին Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Արգենտինայից, Գերմանիայից, Ուկրաինայից, Լիբանանից և Հայաստանից:
Եվրամիության հետ հարաբերություններում Հայաստանը և Ուկրաինան համեմատելի չեն: Այսօր նման հայտարարություն արեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան՝ «ԵՄ-ՀՀ համագործակցություն. Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներկայացում» թեմայով համաժողովից առաջ պատասխանելով լրագրողների հարցերին:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ անազատության մեջ գտնվող ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի խնդրին: Նիկոլ Փաշինյանը նախ արձանագրեց, որ Հայաստանում գաղջ մոթնոլորտ է տիրում, ապա նշեց, թե գաղջ մթնոլորտի պատճառներից մեկն այն է, որ իշխանությունը, կառավարությունը քրեական հետապնդման լծակները օգտագործում է՝ քաղաքական հետապնդումներ իրակացնելու համար: Նա հայտարարեց որ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը քաղաքական հետապնդման զոհ է:
Մարտի 11-ին, ժամը 18.55-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները մի կիսակառույցից բերման են ենթարկել 1964 թ. ծնված Նաիրի Մ.-ին և 1961 թ. ծնված Անդրանիկ Գ.-ին:
Դա մեծ սպառնալիք է ստեղծում Եվրոպայում՝ կապված սահմանների կայունության հետ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 12-ին` ժամը 17:30–ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Քաղակական հայտարարություններ կարող էիք երեկ անել, որովհետև ես կդժվարանամ ասել ավելին, քան երեկ ասել եմ: Երբ քաղաքական հայտարարություն եք անելու, կարող եք մամուլի ասուլիս հրավիրել, անել, ես կարծում եմ, որ այլ հարցեր կան, որոնք կարելի է այստեղ բարձրացնել:
Թուրքիան պատրաստ է ընդունել Հայաստանի հետ համատեղ պատմական հանձնաժողովի եզրակացությունները:
Այս մասին հայտնել է «Ռոսատոմի» մամուլի ծառայությունը:
«Մենք ինքնանպատակ որևէ մեկի հրաժարականը պահանջելու խնդիր չենք դնում: Մենք դեմ ենք, համարում ենք վտանգավոր ցնցումներով որոշակի հարցեր լուծելը: Մենք գտնում ենք, որ այս փուլում կառավարությունը փոխելը երկրի համար շատ կարևոր է»:
Այս մասին հայտնել է Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը:
Քիչ առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Մարտին Սարոյանն ընթերցել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի սպանության գործով դատավճիռը՝ չնայած դատավարության մասնակից կողմերի բացակայությանը:
Յունիբանկի ֆեյսբուքյան էջում 2014թ.-ի մարտի 12-ին կմեկնարկի կանանց տոնական միամսյակին նվիրված նոր ֆոտոմրցույթ` «Կնոջ առեղծվածը»: