
Ղրիմի հանրաքվեն հակասում է միջազգային նորմերին. Շտեֆան Ֆյուլե

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը դատապարտում է մարտի 16-ին Ղրիմում նշանակված հանրաքվեն ու նրա հարցերի ձևակերպումը: Այս մասին այսօր Եվրախորհրդարանում կազմակերպված «Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա» խորագրով լսումների ժամանակ հայտարարել է ԵՄ-ի հարևանության ու ընդլայնման քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն.
«Ղրիմի հանրաքվեն հակասում է միջազգային նորմերին նրանով, որ առնչվում է Ուկրաինայի պետական ինքնիշխանությանը: Դա մեծ սպառնալիք է ստեղծում Եվրոպայում՝ կապված սահմանների կայունության հետ»: Ֆյուլեն իր վրդովմունքն է հայտնել ռուսական օրենքի կապակցությամբ, որը հնարավորություն է տալիս բռնակցել օտար տարածքներ, ինչը լուրջ մարտահրավեր է Հելսինկան համաձայնագրերին: