Իրանն ու Ռուսաստանը քննարկել են երկու ատոմային էներգաբլոկի կառուցման հարցը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի ներկայացուցիչները հերթական բանակցություններն են վարել Իրանի հետ: Պլանավորված չի եղել համաձայնագրեր ստորագրել Իրանի տարածքում նոր ատոմակայանների կառուցման մասին:

Այս մասին հայտնել է «Ռոսատոմի» մամուլի ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ «Ռոսատոմի» ու Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության միջև կանոնավոր խորհրդակցություններ են անցկացվում ատոմակայանների նոր էներգաբլոկներ կառուցելու վերաբերյալ համագործակցությունը շարունակելու մասին:

«Ռոսատոմի» ներկայացուցիչը հայտարարել է, որ օրեր առաջ Թեհրանում տեղի է ունեցել հերթական հանդիպումը, բանակցություններն անցել են արդյունավետ: Ավելի վաղ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտարարել էր, որ Թեհրանն ու Մոսկվան նախնական համաձայնության են եկել Իրանում առնվազն երկու միջուկային էներգաբլոկների կառուցման շուրջ, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը կազմելու է 1000 մեգավատտ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31