Եվրախորհրդարանը հաստատել է ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանը հաստատել է ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև վիզային ռեժիմի դյուրացման ու հետընդունման մասին համաձայնագիրը: Այս մասին հայտնել է Եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ այդ որոշումն ընդունվել է այսօր՝ Ստրասբուրգում տեղի ունեցած Եվրախորհրդարանի լիագումար նիստում: Փաստաթղթում ընդգծվում է, որ ընդունված որոշումը կնպաստի ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև համագործակցության զարգացմանը:

Ադրբեջանը ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիրը ստորագրել է 2013 թվականի նոյեմբերին, իսկ հետընդունման մասին համաձայնագիրը՝ այս տարվա փետրվարի 28-ին: Երկու համաձայնագրերն էլ ուժի մեջ են մտնելու այս տարվա երկրորդ կեսին՝ Ադրբեջանի խորհրդարանի կողմից հաստատվելուց հետո:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31