
Յունիբանկը Facebook-ում սկսում է նոր ֆոտոմրցույթ. Մրցանակները` բանկային քարտեր գումարով

Յունիբանկի ֆեյսբուքյան էջում 2014թ.-ի մարտի 12-ին կմեկնարկի կանանց տոնական միամսյակին նվիրված նոր ֆոտոմրցույթ` «Կնոջ առեղծվածը»: Մրցույթում հաղթող ճանաչված երեք մասնակիցներ կստանան բանկային քարտեր դրամական մրցանակներով:
Մրցույթին կարող են մասնակցել 18 տարին լրացած այն անձիք, որոնք բանկի էջում կներբեռնեն մրցույթի թեման խորհրդանշող նկար և դրա օգտին կհավաքեն հավանություններ (like): Հաղթող կճանաչվեն նկարի օգտին առավելագույն հավանություններ հավաքագրած երեք մասնակիցներ:
Մրցույթը կավարտվի 18.03.2014թ.:
Մրցույթի անցկացման կանոնների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ Յունիբանկի ֆեյսբուքյան էջում` https://www.facebook.com/unibankarmenia