
Լուկաշենկոն Ռուսաստանին առաջարկել է ավելացնել Բելառուսի տարածքում մարտական ինքնաթիռների քանակը

Russia Today հեռոստաալիքի փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը պատրաստ է Ռուսաստանին հնարավորություն ընձեռել իր տարածքում տեղակայել հավելյալ մարտական ինքնաթիռներ: Լուկաշենկոն դա շաղկապել է երկրի սահմաններին ՆԱՏՕ-ի ծավալած ակտիվ գործունեության հետ:
Նշվում է, որ Բելառուսի նախագահն այդ մասին հայտարարել է երկրի Անվտանգության խորհրդի նիստում. «Եթե Իտալիայից Բալթյան երկրներ են բերել տասնյակ ինքնաթիռներ, ապա ես կարծում եմ, որ պետք է կապ հաստատել Ռուսաստանի գլխավոր շտաբի պետի հետ և առաջարկել նրան ուժեղացնել այն, ինչը նրանք պարտավորվել են տրամադրել մեզ դաշնակցային հարաբերությունների շրջանակներում:
Ներկայումս պետք է Բելառուսի տարածք բերել ևս 12-15 ինքնաթիռ, հստակեցնել պարեկության ու պահեստային երթուղիները: Թող աշխատեն, թող պարեկություն կատարեն»: