Կիսակառույցից հայտնաբերվել են թմրամիջոց պատրաստելու պարագաներ
Մարտի 11-ին, ժամը 18.55-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները մի կիսակառույցից բերման են ենթարկել 1964 թ. ծնված Նաիրի Մ.-ին և 1961 թ. ծնված Անդրանիկ Գ.-ին:
Նշված վայրից հայտնաբերված 9 տարաներում առկա են եղել դեղնավուն յուրահատուկ հոտով լուծույթներ, դեղահաբերի մնացորդների նմանվող զանգվածներ: Հայտնաբերվել է նաև պոլիէթիլենային տոպրակի մեջ լցված աղանման զանգված, ստվարաթուղթ` գորշ կարմիր նյութով, 20 մլգ ապակյա անոթ` փոշու նմանվող զանգվածով, 16 ներարկիչ, լուցկու 35 տուփ, 0.7 լ թաս:
Ըստ Նաիրի Մ.-ի` հայտնաբերվածը նախատեսված է եղել թմրանյութ պատրաստելու համար:
Հայտնաբերվածն ուղարկվել փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն