
Գողություն` սուպերմարկետի մոտից

Մարտի 11-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 12 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1983 թ. ծնված Արման Պ.-ին:
Նա խոստովանել է, որ մարտի 9-ին Բագրատունյաց փողոցի թիվ 3 հասցեում գտնվող սուպերմարկետի մոտ գողացել է իր ուղևորուհու ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է բջջային հեռախոս, անձրևանոց, շպարման պարագաներ և այլ իրեր:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն