Բաժիններ՝

ԱՄՆ-ը պատրաստվում է Ռուսաստանին մեկուսացնել դոլարային համակարգից. The New York Times

ZN.UA-ի փոխանցմամբ՝ այսօր Սպիտակ տանը պետք է տեղի ունենա ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ու Ուկրաինայի նոր վարչապետ Արսենի Յացենյուկի հանդիպումը: Դրա նախապատրաստման ֆոնին ամերիկացի առաջնորդի խորհրդականները քննարկում են, թե որքան հեռու պետք է գնա ԱՄՆ-ը իր զինանոցում առկա տնտեսական զենքն օգտագործելու հարցում:

Այդ մասին հայտնում են ամերիկյան The New York Times և Wall Street Journal պարբերականները: Վկայակոչելով Օբամայի վարչակազմում իր անանուն աղբյուրը՝ The New York Times-ը գրում է, որ Օբամայի վարչակազմը եկել է այն եզրակացության, որ պատժամիջոցների օգնությամբ կարող է լուրջ վնաս պատճառել Ռուսաստանի տնտեսությանը:

Պաշտոնատար անձանց մի մասը կարծում է, որ անհրաժեշտ է այդ հզոր զենքը գործածել շուտափույթ, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չհրաժարվի Ղրիմը վերահսկելու ու բռնակցելու իր պլաններից: Բացի առանձին անձանց հաշվեհամարները սառեցնելուց, ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ սահմանել նաև ռուսական բանկերի դեմ և պոտենցիալ առումով նրան մեկուսացնել դոլարային համակարգից:

Wall Street Journal-ն իր հերթին նշում է, որ Պուտինի կառավարության դեմ ֆինանսական կամպանիայի առաջին փուլն ակնկալվում է արդեն մի քանի օր անց: Այս մասին նրան հայտնել են ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները: Այն կուղղվի ռուս ու ուկրաինացի պաշտոնյաների դեմ, որոնց կասկածում են Ղրիմը բռնակցելու Ռուսաստանի փորձերին մասնակցելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս