Բաժիններ՝

Ռուսաստանի զինված ուժերն անշուշտ օժտված են Արևելյան Ուկրաինա ներխուժելու պոտենցիալով. ԿՀՎ

Ամերիկյան The Washington Times պարբերականի փոխանցմամբ՝ ԿՀՎ-ի ղեկավար Ջոն Բրենանը երեկ հայտարաել է, որ անկասկած է, որ Ռուսաստանի զինված ուժերն օժտված են Արևելյան Ուկրաինա ներխուժելու պոտենցիալով և միայն նախագահ Պուտինը գիտի՝ տեղի կունենա՞ նման ներխուժում, թե՞ ոչ:

Բրենանն այս մասին հայտարարել է Վաշինգտոնում՝ Արտաքին հարցերով խորհրդի նիստի ժամանակ: Նա առարկել է կոնգրեսականներին, որոնք ամերիկյան հատուկ ծառայություններին մեղադրել են նրանում, որ նրանք չեն կարողացել կանխատեսել ռուսական ներխուժումը Ղրիմ:

Բրենանի կարծիքով՝ ներկայումս Պուտինն ու մյուսները փորձում են կողմնորոշվել, թե ինչ է պետք իրենց անել և ինչի են պատրաստ իրենք այն դեպքում, երբ միջազգային հանրությունը դատապարտում է Ռուսաստանի քայլերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31