
Թուրքիան պատրաստ է ներկայացնել Հայոց ցեղասպանությանն առնչվող փաստաթղթեր. Ջեմիլ Չիչեք

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է ներկայացնել Հայոց ցեղասպանությանն առնչվող փաստաթղթեր.
«Ամենավիրավորականն ու ամենաանհարգալիցն այն է, որ հասարակությանը մեղադրում են ցեղասպանություն իրականացնելու մեջ, որը չի եղել: Կանադայի խորհրդարանի կողմից ոչ վաղ անցյալում 1915 թվականի իրադարձությունները ճանաչելը մեծ հարված են Թուրքիայի համար:
1915 թվականին տուժել է թե՛ հայ, թե՛ թուրք բնակչությունը, և Թուրքիան պատրաստ է ընդունել Հայաստանի հետ համատեղ պատմական հանձնաժողովի եզրակացությունները»: