«Այն փաստը, որ հայտարարության համահեղինակն է ՀՀԿ-ն, թույլ տվեք, այդ փաստով իսկ կասկած հայտնել այդ հայտարարության անկեղծությանը»,- վերջին օրերին ազատամարտիկների և պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ կիրառված բռնությունների կապակցությամբ ՀՅԴ-ի նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Քիչ առաջ Ազգային ժողովում սկսվեց ՀՅԴ նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը, որի օրակարգում է հասարակական, քաղաքական գործիչների հանդեպ բռնությունների դատապարտման հարցը: Ներկա է 80 պատգամավոր, այդ թվում՝ ոչ իշխանական ուժերի պատգամավորները, ՀՀԿ-ական գեներալները և բոլոր այն պատգամավորները, որոնք նիստերից հիմնականում բացակայում են:
Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում նոր լուսանկարներ է տեղադրել:
Բացասական ազդեցությունը առաջին հերթին զգալու են բանկերը, որոնք արտարժույթով զգալի պարտքեր ունեն։ Վարակը ամենայն հավանականությամբ շուտով կտարածվի նաև մյուսների վրա։
Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի սահմանի բացման պայմանականության մասին խոսելով Դավութողլուի խորհրդականը պարզապես վերաբանաձեւել է Անկարայի նախապայմանային քաղաքականությունը: Բեկումնային այլ հայտարարություն ակնկալելը քաղաքականորեն կարող է մեկնաբանվել պարզամտությամբ:
Ադրբեջանի խորհրդարանն այսօր ընդունել է «ԶԼՄ-ների մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ մտցնելը:
Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ա. Պ.-ին այցելության եկած Էջմիածին քաղաքի բնակչուհի Գ. Կ.-ի բերած հանձնուքի զննությամբ`վեց խնձորի միջից հայտնաբերել և առգրավել են 4,7 գրամ ընդհանուր քաշով 12 հատ B 8 դաջվածքով դեղահաբ:
ԵՄ պատվիրակությունը կոչ է անում Հայաստանի իշխանություններին hրատապ և վճռական քայլեր ձեռնարկել օրինախախտներին անհապաղ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Դա կլինի Թուրքիայի արտգործնախարարի կարգավիճակով Մևլյութ Չավուշօղլուի առաջին այցն Իրան:
Առաջին հայացքից կարծես թե ոչ մի արտառոց բան չկա. ոչ իշխանական ուժերը փորձեցին անցկացնել իրենց որոշման նախագիծը, բայց քանի որ ՀՀԿ-ն դեմ էր դրան, նրանք էլ բոյկոտեցին այդ նստաշրջանը՝ ընդգծելով իրենց ընդդիմադիր կեցվածքը: Բայց կա մի յուրահատուկ դրվագ, որի վրա արժե ուշադրություն դարձնել. դա կառավարության կողմից հրավիրված արտահերթ նստաշրջանի օրակարգն է:
Այսօր Օմբուդսմենի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ Ադրբեջանում կիրառված խոշտանգումների վերաբերյալ տեսանյութի փակ ցուցադրություն: Ադրբեջանում նկարահանված տեսանյութն առգրավվել էր ադրբեջանցի դիվերսանտներից և Օմբուդսմենին տրամադրվել Պաշտպանության նախարարության կողմից:
Դա արվում է տեղաբնակների շրջանում խուճապ առաջացնելու համար:
Rate.am համակարգի տվյալներով՝ դեկտեմբերի 16-ի ժամը 17։30-ի դրությամբ ՀՀ առևտրային բանկերը արտարժույթի վաճառք իրականացնում են հետևյալ փոխարժեքներով։
Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ դեկտեմբերի 17-ից 21-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում գիշերը և առավոտյան կդիտվի մառախուղ:
«100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը հայտնում է իր վճռականությունը, որ 2015 թ. ապրիլի 24-ին փողոց դուրս եկած ժողովրդի ուժի համախմբմամբ հեռացնելու է հանցավոր ռեժիմին: Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու Գարեգին Չուգասզյանը և ԱՍԱԼԱ-ի նախկին մարդիկ, ինչպես նաև Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը ներկայացնում են, թե ինչու է ռեժիմի հեռացման վերջնաժամկետ որոշվել 2015թ-ի ապրիլի 24-ը:
Դա հնարավորություն կտա առնվազն 30 տոկոսով կրճատել իշխանական մարմինների վրա ծախսվող միջոցները:
Երեք շաբաթ առաջ տեղի ունեցավ խորհրդարանական եռյակի վերջին նիստը, որի ավարտից հետո ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք որոշել են եռյակի կողմից ԱԺ ներկայացնել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ: Դրանից հետո ոչ միայն եռյակի նիստ տեղի չի ունեցել, այլ նաև եռյակն իր կայացրած որոշումը չի կատարել: Եռյակի փոխարեն, արդեն երկու օր է՝ համատեղ նիստեր է գումարում խորհրդարանական քառյակը, որի կազմի մեջ եռյակից` ՀԱԿ-ից, ԲՀԿ-ից, «Ժառանգությունից» բացի, մտնում է նաև ՕԵԿ-ը:
Այսօր ժամը 18:30-ին ՀՅԴ նախաձեռնությամբ կհրավիրվի ԱԺ արտահերթ նիստ՝ բռնությունները դատապարտող համատեղ հայտարարություն ընդունելու նպատակով: ՀՅԴ-ին աջակցում է ՀՀԿ-ն և արդեն անհրաժեշտ 44-ի փոխարեն հավաքվել է 49 ստորագրություն:
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Մեկը հայհոյել է Սերժ Սարգսյանին, Էն մյուսին դուր չի եկել, որ իրա ընկերոջը, զինակցին կամ կեր տվողին հայհոյել են, դրա համար ծեծել են, հետո էլ երդում են ուտում, որ հայհոյողների ականջներն են կտրելու: Պարզապես, ծեծողը մնացել է հայհոյանքի տակ ու որոշել է հարցն այդպես լուծել: Մյուսն էլ մտածում է՝ իմ պապին, պապային բան են ասել, բա չզարկենք, աչքերը հանենք… ու այսպես հերթով ծեծում են: Իրար մեջ պայմանավորվել ու ծեծում են:
Ռուսաստանի տնտեսության շարունակվող փլուզումը դեկտեմբերի 15-ին հասավ մի կետի, որից հետո այլևս տնտեսության վերականգնումը ֆանտաստիկայի ժանրից է: Արժեզրկվող ռուբլի, նավթի գների նվազում, ֆոնդային ինդեքսների նվազում, գնաճ….
Ամենայն հավանականությամբ, արկտիկյան մյուս երկրները կվիճարկեն Դանիայի տվյալ քայլը:
«Քանի որ ես գիտեմ եկող տարվա բյուջեի ծախսային և եկամտային կառուցվածքը, ուրեմն երաշխավորում եմ, որ այս անգամ էլ պետք չէ որակական դրական փոփոխություններ սպասել…
«Ընտրում ենք նաև հոգևոր կյանքին առնչվող թեմաներ` մատաղ սերնդին Աստվածաշնչյան իմաստությանը հաղորդ դարձնելու նպատակով: Այս տարի ընտրված են առակները, որոնք նաև իմաստություն և արժեքներ են սերմանում: Մենք ուրախ ենք, որ դպրոցներում ավանդույթ են դարձել այս կարգի միջոցառումները և նկատելի է, որ տարեցտարի ավելի շատ թվով դպրոցներ մասնակցություն են բերում կրթության նախարարության հետ համատեղ կազմակերպած մրցույթներին: Նպատակը մեր զավակներին խրախուսելն է, որպեսզի նրանք մեծանան` որպես արժանավոր զավակներ և իրենց օգտակարությունը բերեն մեր հայրենիքին և մեր ժողովրդին»,- իր խոսքում նշել է Վեհափառ Հայրապետը:
Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանն ու Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եզիազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեցին վերջին միջադեպերի, դրամի արժեզրկման և Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության մասին:
ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը, ով վաղուց պետք է անհրաժեշտ պարզաբանումներով հանդես եկած լիներ ազատամարտիկների ծեծի վերաբերյալ, վերջին օրերին բավական ագրեսիվ է դարձել:
Գյուլենի կողմնակիցներին ձերբակալելը քաղաքական հարց չէ:
. «Հիմա պայմանագրային հարաբերություններն են կարգավորվում: Վերջնական չի ստանձնել, հիմնական հարցերը, որոնցով պայմանավորված էին ձգձգումները, իրենց պատասխանները ստացել են, կարգավորված են»:
2014թ. դեկտեմբերի 16-ին Ֆինանսների նախարարությունում անցկացվել է Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի շրջանակում միջանկյալ նիստ` ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի նախագահությամբ: Նիստին մասնակցել են Արտաքին գործերի, Էկոնոմիկայի, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների և այլ համապատասխան իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչներ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ` դեսպան Ջոն ՀեՖերնի գլխավորությամբ:
168.am-ի հարցին, թե ինչպե՞ս է դա ազդելու սակագների վրա, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արեգ Գալստյանը պատասխանեց՝ տարիներ անց, ընդամենը 0.2 դրամ: