
PFA-ը ծանր հետևանքներ է կանխատեսում Հայաստանի տնտեսության համար

Վաշինգտոնում գործող Policy Forum Armenia հետազոտական կենտրոնը հայտարարություն է տարածել՝ ՀՀ դրամի շեշտակի արժեզրկման և ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
* * *
Ինչպես և սպասվում էր, Ռուսաստանում տիրող խուճապը իր ճանապարհն է հարթում դեպի հայաստանյան ֆինանսական շուկա։ Բացասական ազդեցությունը առաջին հերթին զգալու են բանկերը, որոնք արտարժույթով զգալի պարտքեր ունեն։ Վարակը ամենայն հավանականությամբ շուտով կտարածվի նաև մյուսների վրա։ Արժեզրկում /գնաճը պարույրը և բանկերի՝ վարկերի վերադարձելիությունը ապահովելու անկարողությունը կհանգեցնեն մի շարք սնանկացումների և կսառեցնեն տնտեսական ակտիվությունը։ Իրավիճակն ավելի են բարդացնում շատ ցածր վստահությունը Կենտրոնական բանկի նկատմամբ, ֆինանսական տարածության բացակայությունը, որը կարող էր հանդես գալ որպես բուֆեր, և որ ավելի կարևոր է՝ տնտեսագետների պրոֆեսիոնալ թիմի բացակայությունը, որը կարող էր կառավարել ճգնաժամը։ Այս ամենը հաշվի առնելով՝ մենք Հայաստանի տնտեսության համար ծանր հետևանքներ ենք կանխատեսում։ Ժամանակն է վերանայել ընթացիկ մոդելը և փոխել նրանց, ովքեր երկիրը հասցրել են այս վիճակին։
Policy Forum Armenia