Բաժիններ՝

Իրաքում «Իսլամական պետության» զինյալները կարիճներն օգտագործում են որպես հոգեբանական զենք

The Daily Mirror-ի փոխանցմամբ` «Իսլամական պետության» զինյալներն Իրաքում պայթեցնում են բեռնարկղեր, որոնք լեցուն են ողջ կարիճներով: Դա արվում է տեղաբնակների շրջանում խուճապ առաջացնելու համար:

Այս մասին հայտարարել է բրիտանացի ռազմական փորձագետ Հեմիշ դե Բրետոն Գորդոնը, ով կանոնավոր խորհրդակցություններ է անցկացնում Իրաքի զինված ուժերի հետ:

Նրա խոսքերով` Իրաքի հյուսիսային նահանգներում զինյալների գլխավոր նպատակը խուճապ տարածելն է. նրանք քաղաքներում ու գյուղերում պայթեցնում են հոդվածոտանիներով լի արկղերը, ինչից հետո կարիճները ցրվում են տեղանքում` առաջացնելով խուճապ ու կծելով տեղաբնակներին:

Փորձագետն ընդգծել է, որ կարիճները շատ դիմացկուն են, անգամ եթե պայթյունը նրանց շպրտում է մի քանի մղոնի վրա, նրանք արագորեն սկսում են ուշքի գալ ու տարածվել: Նա հավելել է, որ թեև կարիճների կծելու դեպքերը հարաբերականորեն բարձր չեն, այնուամենայնիվ հոգեբանական էֆեկտն ահռելի է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031