Բաժիններ՝

Ռուբլին ընկավ, դոլարն ու եվրոն՝ թռան

Rate.am համակարգի տվյալներով՝ դեկտեմբերի 16-ի ժամը 17։30-ի դրությամբ ՀՀ առևտրային բանկերը արտարժույթի վաճառք իրականացնում են հետևյալ փոխարժեքներով։

Դոլար

Առքի միջին գինը՝ 522.16 դրամ (+22.93 դրամ)։ Առավելագույն գինը՝ 535 դրամ (Անելիք բանկ)։

Վաճառքի միջին գինը՝ 539.16 դրամ (+19.3 դրամ)։ Նվազագույնը՝ 525 դրամ (ԲՏԱ բանկ), առավելագույնը՝ 550 դրամ (Արցախբանկ, Զարգացման հայկական բանկ)։

Կարդացեք նաև

Եվրո

Առքի միջին գինը՝ 649.11 դրամ (+29.18 դրամ)։ Առավելագույն գինը՝ 662 դրամ (ՎՏԲ Հայաստան բանկ)։

Վաճառքի միջին գինը՝ 688.82 դրամ (+38.4 դրամ)։ Նվազագույնը՝ 662 դրամ (Արցախբանկ), առավելագույնը՝ 710 դրամ (Յունիբանկ)։

Ռուսական ռուբլի

Առքի միջին գինը՝ 6.66 դրամ (-0.38 դրամ)։ Առավելագույն գինը՝ 7.95 դրամ (ԲՏԱ բանկ)։

Վաճառքի միջին գինը՝ 8.12 դրամ (-0.13 դրամ)։ Նվազագույնը՝ 6.84 դրամ, առավելագույնը՝ 9.1 դրամ։

Նշենք, որ 1 դոլարի փոխարժեքը ռուսական ռուբլու նկատմամբ այսօր հասել է 74-ի։ Իսկ ՀՀ Կենտրոնական բանկը այսօր վաճառել է  4 (չորս) մլն ԱՄՆ դոլար՝ 526.32 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքը կազմել է 523.50 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս