Առջևում բոլորիս սպասում են տոնական անմոռանալի արձակուրդներ՝ ամբողջ 12 օր: Դրանք անմոռանալի կլինեին, եթե մեր քաղաքացիներն այն անցկացնեին եվրոպական որևէ երկրում կամ տաք Դուբայում: Սակայն իշխանությունները կարող են վստահ խոստանալ, որ այս Ամանորը, իրենց պարգևած հանգստյան օրերն իրո՛ք անմոռանալի կլինեն:
«Պողոսը Պետրոսից վարկ է վերցնում, Գերասիմը ծախսում է. ի՞նչն է ստիպելու Գերասիմին արդյունավետ ծախսել այն: Կպատասխանեք` Ֆինանսների նախարարության հետ պայմանագիրը, հետո՞: Բայց մենք 5 տարվա մեջ կարող ենք 5 նախարար փոխել, 25 տարվա մեջ 7 վարչապետ և 4 նախագահ»
50-ամյա Մոնիկա Բելուչին դարձել է Vanity Fair-ի նոր դեմքը։ Մոնիկա Բելուչին ֆոտոշարքում ներկայացել է սեքսուալ հագուստներով։
«Զենք վերցնելու, ուղղաթիռ խփելու կոչ անողներն ու այդ գործողություններն արդարացնողներն առանց մեզ էլ շատ են: Անընդունելի է, երբ նման կոչերով հանդես են գալիս մտավորականները, արվեստի, գիտության և գրականության ներկայացուցիչները: Մեր առաքելությունն է` գտնել ճանապարհ խնդիրների կարգավորման համար, կանգնեցնել մարդասիրական նորմերի խախտումն ու մեր ժողովուրդների միջև վստահության և փոխըմբռնման կամուրջներ գցել: Մեզանից բացի, բոլորի համար շահավետ է մեր երկրների միջև ընթացող թշնամանքը»:
«Սաղ կյանքս ընտիր Նոր տարի եմ արել, բայց էս տարի բացարձակ ոչ մի բան, մի կտրած, քոռ կորիզ չկա: Հենա դուռը կփակեմ, իմ համար կնստեմ, ու՞մ պիտի հաշիվ տամ, որ չկա, ի՞նչ անենք, գնանք, տոկոսի տա՞կ ընկնենք»:
Որքան էլ նախատոնական օրերին դրամն արժեզրկվում և բացասական հետևանքներ է ունենում մարդկանց բյուջեի վրա, այնուամենայնիվ, քաղաքացիները, սովորության համաձայն, չեն կարողանում խուսափել ամանորյա գնումներից:
Բոյկոտը նաև հնարավորություն տվեց փոքր-ինչ աշխուժություն մտցնել քաղաքական կյանքում, մեր ընդդիմադիր գործընկերների կողմից քաղաքական կյանքը թեժացնելու չընդհատվող անհույս փորձերին ավելացավ ևս մեկը (կարծես, այդ անընդունելի միջադեպերը որոշ մարդկանց կողմից խիստ պահանջարկված էին): Իսկապես, այս «ախտորոշ» ժամանակներում քաղաքական կյանքի ընթացքը չափից ավելի հանդարտ է, ինչքան էլ որ վտանգների, վնասների, կորուստների և այլ նեգատիվ երևույթների և հետևանքների մասին ,,լալահառաչ,, ելույթներ են հնչեցվում, այնուամենայնիվ, լուրջ հակազդեցության, ժողովրդական հուզումներ և լարվածություն գեներացնել չի հաջողվում:
Հաշվի առնելով արձանագրված խախտումները՝ «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով կոմիտեի նախագահը գրավոր միջնորդություն է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովին՝ խախտումներ թույլ տված ավագ քննիչի նկատմամբ «լիազորությունների դադարեցում» կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ։
ժբախտաբար հետեւած ենք գրքին թարգմանիչ՝ Ռուբէն Մելքոնեանի «թարգմանութեան մէջ փոփոխութիւններ կատարուած» ըլլալու վերաբերեալ պնդումներուն: Որպէս Հրանդ Տինք Հիմնարկ, միջազգային չափանիշերով հրատարակչութիւն կ՚ընենք: Ըստ այս չափանիշերուն, թէ՝ թարգմանիչին եւ թէ՝ հրատրակչութեան պարտականութիւնն է՝ գրողին բնագրին հաւատարիմ մնալ: Թարգմանիչ մը երբեք իրաւունք չունի գրողին բնագրին վրայ փոփոխութիւն ընելու կամ ենթակայական նշումներ աւելցնելու: Ռուբէն Մելքոնեանի խնդրոյ առարկայ «թարգմանութեան մէջ փոփոխութիւն» պնդումը հետեւեալն յետագրութիւն է: «Թարգմանչական խումբը բացարձակապես չի կիսում հեղինակի այս մտքերը՝ դրանք համարելով իրականությանը հակասող (Ռ.Մ.):»:
58 անսթափ վարորդ. Ճանապարհային ոստիկանության հերթական ստուգայցի արդյունքները:
«Ամանորին հրավեր ունեմ Մոսկվայի մի քանի ռեստորանային համալիրներից: Այնպես որ, նոր տարին այնտեղ կանցկացնեմ: Սկզբում հանգիստս կանցնի գործնական մթնոլորտում, այնուհետև՝ կանցնեմ հանգստյան ռիթմի»:
«Անկախ ամեն ինչից` սա կլինի ՀՀ իշխանությունների ամոթը, եթե իրենք չբացահայտեն այս քրեական գործերը, և համապատասխան պատիժ չստանան նրանք, ովքեր սանձազերծել են այս հարձակումները»,- ասում է Արարատ Զուրաբյանը:
Երևանում ամանորյա ձևավորման լույսերը կմիացվեն գլխավոր տոնածառի լույսերը միացնելու հանդիսավոր արարողությամբ, որով էլ կտրվի մայրաքաղաքի տոնական միջոցառումների մեկնարկը։ Ամանորի օրերին մայրաքաղաքը հագեցած է լինելու տոնական միջոցառումներով. վարչական բոլոր շրջանների կենտրոնական հրապարակներում՝ յուրաքանչյուրում մեկական օր, մինչև հունվարի 31-ը, տոնածառերի մոտ կանցկացվեն տոնական համերգներ ու տարբեր միջոցառումներ։
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գորիսի նախկին քաղաքապետ Ն.Ոսկանյանի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
«Ընենց մարդիկ են խոսում ազատամարտիկների մասին, որ ըսկի խաբար չեն: Էդքան վախտ Լյովայի ձեն լսած կայի՞ք, հիմա կարող ա ճիշտ չի հասկացել: Թողեք մենք կռված տղերքով հասկանանք, հետո բերենք ԱԺ հարցը»,- ասաց նա:
Առաջացած հարցերի և կատարվելիք միջոցառումների մասին ելույթներ են ունեցել նաև ոստիկանության տարածքային ստորաբաժանումների անձնագրային ծառայությունների պատասխանատուներն¸ ովքեր հավաստիացրել են¸ որ ուժեղացված ծառայության արդյունքում այսօր արդեն հաջողել են ամբողջությամբ ճշգրտել ընտրացուցակները։
«ՀՀԿ-ում կան մարդիկ, որ հասկանում են ողջ իրավիճակը ու հարցեր են տալիս, թե ինչու է այսպես, ինչու է Սերժ Սարգսյանն էդ մարդկանց բերել ԱԺ, վարկաբեկում է ողջ ԱԺ պատգամավորի ինստիտուտը: Բերել է, որ ցույց տա, որ ով հանդգնի, ոնց ասում են՝ «не рыпайся», ոնց ասում են, նենց էլ կանեք, հանգիստ նստեք տեղներդ, հանկարծ վարկային պայմանագիր չքննադատեք: Բայց էդ ձեզ են վախեցնում, մեզ վախեցնել չի լինի: Մենք անցել ենք հետապնդումներով, բանտերով, մեզ վախեցնել չի լինի: Հիմա հարց է ծագում՝ ինչի՞ են էս հայտարարությունն ընդունել: Պարզ պատճառով՝ նման հետաքննությունը երկու ճանապարհ կա՝ կամ ընդհանրապես չեն բացահայտվում, կամ էնպես են բացահայտվում, որ ավելի լավ է չբացահայտվեր»:
«Իմ տարիքում, երբ հասցրել եմ այսքան բան անել, շատ երևալ պետք չէ: Կարծում եմ պետք է, որ ամեն անգամ մեկ քայլ առաջ մտածես, որպեսզի որակ լինի և ժողովուրդն էլ կարոտի քեզ` մտածելով, թե այս անգամ ինչ ես ներկայացնելու»,- ասում է նա:
«Օրինակ՝ այսօր ժամ ժամի վրա շաքարավազը թանկանում է, անգամ դժվարությամբ ենք կարողանում գինը հիշել: Առավոտյանը շաքարավազն արժեր 420 դրամ, երեկոյան արդեն դարձել է 460 դրամ: Թանկացել են նաեւ հավկիթը՝ 7 դրամով, ձեթը՝ 30-40 դրամ, սուրճը 30- 50 դրամ, հացը՝ 10-20 դրամ։ Կտրուկ թանկացել են բրինձը, հնդկաձավարը եւ մյուս »,- NEWS.am-ին ասաց խանութի աշխատակիցը՝ բողոքելով, որ հիմա «ամենաէժան բանը մարդն է, որի գինը երբեք չի բարձրանում, այլ գնալով ընկնում է»:
Yerkir.am-ի հարցին, թե կառավարությունը կմասնակցի՞ ընդդիմադիր քաղաքական ուժերի հրավիրած արտահերթ նիստին, որը դրամի արժեզրկման ու գնաճի վերաբերյալ է լինելու, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ես կարծում եմ` քննարկումները պետք է լինեն փակ, լուծումները` բաց»:
«Քաղաքականությունը կոմպրոմիսի արվեստ է»,- ՀՀ-ում բռնարարքների կապակցությամբ այս պահին ընթացող ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ շնորհակալություն հայտնելով հեղինականերին համատեղ հայտարարության համար:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները:
ՀՀ-ում բռնարարքների կապակցությամբ այս պահին ընթացող ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե ԱԺ ամբիոնում նստածները չպետք է անգամ համարձակվեն փորձ անել լռեցնել որևէ մեկի խոսքի իրավունքը. «Դուք քիչ հետո ստորագրելու եք այս տեքստի տակ, որով հարգվում է յուրաքանչյուրի խոսքի իրավունքը»:
Լ. Զուրաբյանը հայտարարեց, որ պետք է Լյովա Երանոսյանը պաշտոնանկ արվեր: Նա հիշեցրեց, որ Սուրեն Սարգսյանն ասել է, որ իրեն ծեծել են «սպեցնազի» հագուստով մարդիկ, ինչը նույնպես խոսում է, որ Երանոսյանը կապ ունի դրա հետ, բայց նրա նկատմամբ քր. գործ չի հարուցվել:
Ո՞վ և ինչ հիմնավորմամբ չի վճարում գյումրեցի շինարարների աշխատավարձը: «Ազդարար» լրատվականին բողոքով դիմած վարպետները գիտեն միայն շինկազմակերպության ղեկավարի անունը:
Այսօր ՀՅԴ հրավիրած ԱԺ արտահերթ նիստում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, թե իրենց մշակած հայտարարությունը բացառիկ նշանակություն ունի՝ մինչ այս ԱԺ-ն ընդամենը 4 հայտարարություն է ընդունել: Նա նշեց, որ ՀՀԿ-ն և 4 ուժերն առանձին-առանձին հայտարարություն մշակեցին, ՀՅԴ-ն փորձեց միասնական հայտարարություն նախաձեռնել, ցավոք, դա չեղավ. «Եթե դա երեկ կայանար, այս հայտարարությունն ավելին կլիներ, քան ունենք»: Ըստ նրա՝ ՀՅԴ մշակած տեքստը շատ չնչին աղերս ունի ՀՀԿ-ի տեքստի հետ:
Ես իմ խոսքը պնդում եմ, որ եթե որեւէ մեկը կա էդքան տղա, իմ ներկայությամբ, դեմս նստած, փորձի գերագույն հրամանատարի հասցեին որեւիցե մի բան ասի, գլուխը կջարդեմ ու չգիտեմ՝ կհասնի իր էրեխեքին, թե չէ:
Բոլորս էլ ունենք կենցաղ, կարիքներ, առավել ևս ես, որ միայնակ կին եմ, երեխա եմ մեծացնում և ձագուկիս հոգ տանելու անհրաժեշտություն ունեմ: Նայում եմ գումարի չափսին, բայց այդ լավ գումարը նախապայման չէ, որ համաձայնեմ նկարահանվել կամ խաղալ ներկայացման մեջ: Եթե դա ինձ ոչինչ չի տալու, հոգուս ու սրտիս համահունչ չէ, ապա կարող եմ անտեսել ֆինանսը:
«Ես ազատամարտիկ եմ, 1989 թվականին մասնակցել եմ պատերազմի, իմ հրամանատարը եղել է ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը: Ռուսաստանում էի, երբ ինտերնետով տեսա Արամ Մանուկյանին, լսեցի իր հայհոյանքները իմ նախագահի հասցեին, ինչի դա քի՞չ բան է մի հատ հայրենասիրական ապտակ հասցնելու համար: Եկա Հայաստան, ու պահը ստացվեց: Եթե պետք լինի նստել, ես կնստեմ, սա թասիբի հարց էր»:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում: