Բաժիններ՝

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով

Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ դեկտեմբերի 17-ից 21-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում գիշերը և առավոտյան կդիտվի մառախուղ:

Հարավարևմտյան քամու արագությունը վայրկյանում կհասնի 2-7 մետրի:

Համաձայն ուսումնասիրությունների՝ օդի ջերմաստիճանը 17-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, 20-ի գիշերը նույնքանով կբարձրանա:

Իսկ առաջիկա օրը՝ դեկտեմբերի 17-ին, մեր հանրապետության լեռնային շրջաններում գիշերն սպասվում է -5…-10, ցերեկը՝ +3…+6, նախալեռներում գիշերը՝ -2… +2, ցերեկը՝ +7…+10, Արարատյան դաշտում՝ գիշերը` -2…+1, ցերեկը՝ +7…+11, Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ 0… +3, ցերեկը՝ +10 … +15, Արցախում գիշերը՝ -1 … +2, ցերեկը՝ +8 … +13 աստիճան:

Երևանում դեկտեմբերի 17-ից 21-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան կդիտվի մառախուղ:
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 17-ի գիշերն սպասվում է -1..+1, ցերեկը` +8…+10, վաղը երեկոյան՝ +4… +6:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031