Արշակ Սադոյան. Արամ Մանուկյանի հետ տեղի ունեցածը շարքային երևույթ է, իսկ ազատամարտիկներինը լուրջ է (տեսանյութ)
Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանն ու Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եզիազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեցին վերջին միջադեպերի, դրամի արժեզրկման և Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության մասին:
Արշակ Սադոյանը նախ անդրադարձավ Արամ Մանուկյանի և ազատամարտիկների նկատմամբ կիրառված բռնություններին՝ ասելով. «Արամ Մանուկյանի հետ տեղի ունեցածը շարքային երևույթ է, որն այնքան հաճախ է լինում, որ ոչ-ոք դրա վրա ուշադրություն չի դարձնում: Իսկ ազատամարտիկների խնդիրը լուրջ է: Ակնհայտ է, որ եղել է ուժի ցուցադրում, որի պատճառով երկուսն էլ տուժել են: Ազատամարտիկների դեպքում կար վախեցնելու խնդիր: Շատ հին ձև է, երբ մարդկանց պարբերաբար փորձում են վախեցնել»:
Սադոյանի դիտարկմամբ՝ այս խառը իրավիճակում սխալ է այդքան անդրադառնալ Արամ Մանուկյանի հետ տեղի ունեցածին. «Կան ավելի կարևոր խնդիրներ: Նախ, պետք է հասկանալ, թե ինչու է դրամն այս արագությամբ արժեզրկվում: Պատճառը պարզ է. տնտեսական ոլորտում կորցրել ենք մեր սուվերենությունը, Հայաստանում «խելքից դուրս» ռուսական բանկեր կան, բնականաբար, որքան ռուբլին է արժեզրկվում, նույնքան էլ դրամը պետք է արժեզրկվի, որովհետև դրամը դարձել է կցորդ: Դրամի արժեզրկումից միանգամից բոլոր ապրանքների գները կբարձրանան»:
Երբ Արշակ Սադոյանն ասաց, որ Պուտինը զինամթերքի վաճառքի գումարի մի մասն իր գրպանն է դնում, Գուըգեն Եղիազարյանը նրան կոչ արեց Պուտինի փողերը հաշվելու փոխարեն Սադոյանը հանրային խորհրդում հարց բարձրացներ՝ որտեղ է մեր 3 մլդր վարկը:
Մանրամասները՝ տեսանյութում: