Անհրաժեշտ է, որ մենք մեկ առ մեկ կոտրենք այս թաբուները:
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով ավտոմայրուղու երեք հատվածում ներկա պահին իրականացվում են այնպիսի շինարարական աշխատանքներ, որոնք տեխնոլոգիապես և տեխնիկական հնարավություններով թույլատրվում են կատարել ձմեռային ցուրտ եղանակին կամ տեղումների առկայության պայմաններում:
Դրամը այսօր զգալիորեն գերարժեզրկված է։ Այսինքն, այն պետք է ավելի թանկ լիներ, քան այն փոխարժեքը, որը տեսնում եք բանկերի ու փոխանակման կետերի վահանակներին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։
Հարվարդի և Մասաչուսեթսի համալսարանի գիտնականները արյան մեջ հայտնաբերել են գեների մուտացիա, որոնք կապված են արյան քաղցկեղի առաջացման բարձր ռիսկերի հետ:
Այս մասին հայտարարել է Բաքվում ԱՄՆ-ի դեսպանատունը:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվեց Վարդան Պետրոսյանի գործով դատաքննությունը: Այս գործով դատաքննությունն արդեն ավարտվել էր, նախատեսված էր, որ այս դատական նիստի ընթացքում ճառով պետք է հանդես գար դատախազ Արթուր Սարգսյանը, սակայն մինչ այդ գործով տուժողների և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը քաղաքացիական հայց ներկայացրեց: Նա ասաց, որ դատաքննության ընթացքում հիմնավորվեց, որ 2013թ. հոկտմեբերի 20-ին Եղվարդ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի մեղավորը ամբաստանյալ Վարդան Պետրոսյանն է:
Երիտասարդների փաստաբանները հայտարարել են, որ այդ որոշումն ապօրինի, և որ իրենք դատավճիռը բողոքարկելու են Վճռաբեկ դատարանում:
Հրեական և իսրայելական լուրերի JNS.org կայքը տեղադրել է Արյե Գուտի թունոտ, հակահայկական հոդվածն ամպագոռգոռ խորագրով՝ «Հակասեմիտիզմը Հայաստանում. հստակ և այժմեական վտանգ»:
Այսօր Միացյալ Նահագների Սենատը հաստատել է Ռիչարդ Միլսի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանի պաշտոնում: Այս մասին իր բլոգում գրել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը: Սենատը հաստատել է նաև Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Սեկուտայի թեկնածությունը, որը նախկինում ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի գլխավոր տեղակալն էր:
Հանդիպման ընթացքում ամփոփվել են 2014 թվականի ընթացքում պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության արդյունքները և գնահատվել ձեռքբերումները:
«Մենք բոլորի հետ հանդիպում ենք՝ և՛ «Ժառանգության» հետ, և՛ ՀԱԿ-ի հետ, և՛ «Բարգավաճ Հայաստանի» հետ, և՛ հասարակական կազմակերպությունների հետ, բոլորի հետ: Նույնիսկ եթե Հանրապետական կուսակցությունը մի օր ասի՝ տղերք, ուզում եք՝ եկեք արդարացնենք, գանք, կանգնենք ձեր կողքին, մենք նրանց հետ էլ կարող ենք համագործակցել, խնդիր չենք տեսնում: Այս վիճակն այլև չի կարող շարունակվել, խոսքը սրա մասին է»:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը խոսելով գնաճի մասին, ասաց, թե «պտի մեկ-մեկ էլ կարտոլ ուտենք»: Դիտարկմանը, թե ասում են՝ տնտեսական աճ կա, փող կա՝ նա պատասխանեց. «Փող կա, հո քո համար չի՞մ փողը փողատերերի մոտ ա»:
«Խուճապն է հանգեցում այս ամենին: Նման իրավիճակում, ես կարծում եմ, ամենաճիշտը հավասարակշռված, հանգիստ մոտեցում ցուցաբերելն է, խուճապի չմատնվելն է, որովհետև եթե, իհարկե, օբյեկտիվ պատճառներից կախված մենք ունենում ենք ազգային արժույթի անկում, խուճապի դեպքում այն կրկնապատկում, բազմաապատկում է այդ բացասական երևույթն ու նպաստում, որ այն զարգանա: Բայց ես, իհարկե, հույս ունեմ, որ մեր տնտեսվարող սուբյեկտները խուճապի չեն մատնվի և յուչաքանչյուրն իր հնարավորություններով հանդերձ և վարքագծով կնպաստի, որ մենք փորձենք այս ստեղծված իրավիճակից հնարավորինս դուրս գալ»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը:
ԲՀԿ-ն մասնակցելու է այսօր հրավիրվելիք ԱԺ արտահերթ նիստին, որտեղ, ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ քննարկվելու է դրամի արժեզրկման և գնաճի հարցը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր Երևանի գազալցակայաններում գազի թանկացման պատճառով մի շարք երթուղիների երթուղայինների վարորդներ հավաքվել էին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի եկեղեցու հարակից տարածքում: Նրանք գործադուլ են հայտարարել։ Նրանց հետ հանդիպել է Երևանի քաղաքապետարանիօ տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: Նա փորձում էր վարորդներին համոզել՝ դադարեցնել գործադուլը՝ մինչև գազի գինը ստաբիլ դառնա:
«Ժառանգություն» կուսակցությունը բոլոր գործընկերներին իր գնահատանքն է հայտնում այս տարվա ողջ ընթացքում ծավալած համագործակցության համար: Միայն բարին մաղթելով՝ հույս ենք տածում, որ Նոր տարում այն կդառնա առավել ամբողջական, թափանցիկ եւ քաղաքացու նկատմամբ հաշվետու հարգանքով:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ամենայն հավանականությամբ այսօր 18:30-ին ԱԺ-ն արտահերթ նիստ կանցկացնի՝ քննարկելու համար դրամի արժեզրկման և գնաճի թեման: ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել էր, որ ՀՀԿ խմբակցությունը համաձայն է արտահերթ նիստ անցկացնել, սակայն մի պայմանով, եթե այն դռնփակ լինի:
Ամանորյա տոներին, երբ կառավարությունը և պետական հիմնարկները, ԿԲ-ն չեն աշխատի, փակված կլինեն՝ կպարզվի, որ այս անվերահսկելի վիճակն ընդհանրապես դուրս է եկել վերահսկողությունից: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ առաջարկելով վերանայել ոչ աշխատանքային օրերը, ինչը շատ տրամաբանական կլինի:
Եթե հանկարծ Ռոբերտ Քոչարյանը վերդարձավ, ազատամարտիկները զենքը վերցնելու են ու գնան ամբողջ քաղաքը ավիրեն: Այսօրվա ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը, որը, ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ նշել էր, որ Ռոբերտ Քոչարյանը առաջին ուժերից մեկն է, որը ուզում է երկիրը «խառնել»:
Հարցին՝ Դուք տեսնո՞ւմ եք այդպիսի ուժեր, որ ուզում են երկիրը խառնել, Ս.Սարգսյանն այսպես պատասխանեց. «Բնականաբար, տեսնում եմ: Ուժ համար առաջին՝ Քոչարյան Ռոբերտ: Այսօր «Սիստեմա» ընկերությունը շատ ծանր վիճակի մեջ է, և այնտեղ մի Սաչին կա, որը Ռուսաստանում բոլորի հարցերը լուծում է: Որպեսզի կարողանա կռվել Սաչինի դեմ, իր միլիարդները պահել, Ռ.Քոչարյանը պետք է լինի առնվազն այստեղի վարչապետը կամ նախագահը: Ոչ մեկ մեզ բարեկամ չի, եթե մենք մեր երկրին տեր չենք դառնում»:
Փաստաթուղթը նախատեսում է, որ Հայաստանը միանում է ԵՏՄ-ի մասին պայմանագրին, ինչպես նաև միջազգային այլ փաստաթղթերի, որոնք ստորագրվել են Մաքսային միության շրջանակներում:
Այն, որ ԱԺ-ն ուզում է փակ քննարկումներ անել, խոսում է այն մասին, որ մտահոգություն կա: Ինչպե՞ս կարող է մտահոգություն չլինել, եթե մարդը գիշերը քնում է, առավոտյան արթնանում և տեսնում, որ եթե իր ստացած աշխատավարձը պետք է բավարարեր 10 կիլոգրամ շաքարավազի, այսօր բավարարելու է 7, 5 կամ 4 կիլոգրամի:
«Սա երկիրն ապակայունացնելու փորձ էր, հաշվարկը մի քիչ պրիմիտիվ էր արված՝ մտածելով, որ ազամարատիկները հիմա թուր ու թվանքը կվերցնեն, կսկսեն աջ ու ձախ գնդակահարել: Եթե դրա ժամանակը գա՝ մենք կանենք, բայց նրանք կերազեն, որ մենք երկիրը ապակայունացնենք, այդ ամենը, ով էլ դա մտածել էր՝ չի ստանա: Երկրի իշխանությունները օրինական չեն, հանգործ են, հանցածին են»:
ԵՄ-ը ՀԱՄԱՍ շարժմանն ահաբեկչական կազմակերպությունների իր ցուցակում ներառել է 2003 թվականին:
Ֆինանսական շուկայի ներկա զարգացումները հիմնականում պայմանավորված են գլոբալ և տարածաշրջանային զարգացումներով, որոնք զերծ չեն ակնհայտ սպեկուլյատիվ տարրերից:
Ամենավատ ցուցանիշը գրանցվել է 2012 թվականին՝ 232 լրագրող:
«Ընկերության կողմից ամենօրյա մոնիտորինգ է իրականացվում իրավիճակի հետ կապված, և եթե առաջիկա ամիսներին պահպանվեն արտարժույթի փոխարժեքի աճի միտումները, և ընկերությունը շարունակի վնասներ կրել, ապա մոնիտորինգի արդյունքներին համապատասխան որոշում կկայացվի՝ դիմելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագնի վերանայման հետ կապված»:
Այսօր եվրոյի փոխարժեքը նվազել է մինչև 78.3 ռուբլու, իսկ դոլարինը՝ մինչև 62.7 ռուբլու:
Տարբեր երթուղիներ սպասարկող երթուղային տաքսիներ դադարեցրել էին ուղևորափոխադրումը: Նրանք պահանջում են կա՛մ գազի սակագնի նվազեցում, կա՛մ ուղեվարձի բարձրացում՝ մինչև 200 դրամ:
Երեւանում, դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան Շենգավիթ համայնքում, կաշեգործների փողոցում գտնվող մի տնակում հայտնաբերվել է երիտասարդի դի` հրազենային վնասվածքով:
Ավելի ուշ պարզվել է, որ նա 26-ամյա Սուրեն Մարգարյանն է: Նախնական տեղեկություններով, ինքն է երկփողանի որսորդական հրացանից կրակել իր պարանոցի շրջանում: Շրջանառվում է վարկած նաեւ, որ իրեն են կրակել: