Բաժիններ՝

Չավուշօղլուն վաղը կմեկնի Թեհրան

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն վաղը մեկնելու է Թեհրան: Իր մեկօրյա իրանական այցի շրջանակներում Չավուշօղլուն հանդիպումներ է ունենալու Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և իրանցի բարձրաստիճան այլ պաշտոնատար անձանց հետ:

Այդ հանդիպումների ժամանակ քննարկվելու են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների ընդլայնման հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների լուծման հարցը: Նաև պլանավորված է Թուրքիայի ու Իրանի արտգործնախարարների մամլո ասուլիս: Դա կլինի Թուրքիայի արտգործնախարարի կարգավիճակով Մևլյութ Չավուշօղլուի առաջին այցն Իրան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031