Բաժիններ՝

Դեկտեմբերի 15. Ռուսաստանի տնտեսությունը գնում է դեպի դեֆոլտ. 15 պատճառ

Ռուսաստանի տնտեսության շարունակվող փլուզումը դեկտեմբերի 15-ին հասավ մի կետի, որից հետո այլևս տնտեսության վերականգնումը ֆանտաստիկայի ժանրից է: Արժեզրկվող ռուբլի, նավթի գների նվազում, ֆոնդային ինդեքսների նվազում, գնաճ….

  1. Դեկտեմբերի 15-ին Ռուսաստանի Կենտրոնական բանկը (ԿԲ) 2015թ. համար կանխատեսեց 4,5-4,8 տոկոս ՀՆԱ նվազում, ընդ որում, 1 բարել նավթը՝ 60 ԱՄՆ դոլար հաշվարկով:
  2. ԱՄՆ դոլարի փոխարժեքը մի քանի ժամվա ընթացքում արժեզրկվեց 4 ռուբլով` օրվա արժեզրկումը հասցնելով ավելի քանի 10 տոկոսի: Օրվա վերջում 1 դոլարը վաճառվում էր 65 ռուբլով:
  3. Եվրոյի փոխարժեքն արժեզրկվեց 9 տոկոսով` հասնելով 72 ռուբլու: Եվրոն նույնպես սահմանեց պատմական ռեկորդ:
  4. Ռուսական ռուբլին տարվա ընթացքում արձանագրեց ամենամեծ արժեզրկումն աշխարհում` 49 տոկոսով:
  5. Ռուսական ֆոնդային բորսայի ինդեքսը նվազեց 10 տոկոսով` սահմանելով վերջին 15 տարվա պատմական ռեկորդ` մեկօրյա նվազման չափով:
  6. Կառավարությունը և Կենտրոնական բանկը ռուբլու փլուզումը կանխելու նպատակով կատարեցին արտարժութային աննախադեպ ինտերվենցիաներ 10 մլրդ դոլարի չափով, որը, սակայն, չփրկեց ռուբլու արժեզրկումը:
  7. «Ռոսնեֆտը» պարտքերի մարման համար թողարկել էր 625 մլրդ ռուբլի արժեթուղթ, որով ձեռք բերեց դոլար, ինչ էլ արագացրեց ռուբլու արժեզրկումը:
  8. Կենտրոնական բանկը բարձրացրեց հիմնական տոկոսադրույքը 6,5 տոկոսով` այն հասցնելով 17 տոկոսի:
  9. Ռուսական ֆոնդային բորսան տարվա արդյունքներով դարձավ վատագույնն աշխարհում` տարվա սկզբից նվազելով ավելի քան 50 տոկոսով: Նման ցուցանիշով առաջ անցավ ուկրաինական ֆոնդային բորսայից:
  10. Առաջին անհրաժեշտության ապրանքների գները բարձրացել են ավելի քան 20 տոկոսով:
  11. Ռուսական ընկերություններն արևմտյան բանկերին պետք է մարեն 30 մլրդ դոլար վարկեր մինչև տարեվերջ:
  12. Նավթի գների շարունակական նվազում, որը լուրջ ազդեցություն է ունենում բյուջեի մուտքերի վրա:
  13. Կապիտալի աննախադեպ արտահոսք, որն այս տարի կկազմի ավելի քան 100 մլրդ դոլար:
  14. Պետական պահուստների ռեկորդային կրճատում մինչև 350 մլրդ դոլարի: Նման ցածր ցուցանիշ արձանագրվել էր 15 տարի առաջ:
  15. Ռուսաստանի համախմբված արտաքին պարտքի աննախադեպ ցուցանիշ` 650 մլրդ դոլար:

Հ.Գ.- Ռուսաստանի տնտեսության սնանկությունն արդեն օրերի, գուցե և ժամերի հարց է: Ռուբլու այսօր արժեզրկվեց ևս 30 տոկոսով, ֆոնդային բորսային ինդեքսը նվազեց ևս 20 տոկոսով…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս