168.am-ի հարցին՝ ի՞նչ առնչություն ունի այս գործի հետ նախկին նախարար Արմեն Մովսիսյանը, Ա.Գալստյանը պատասխանեց, թե չի կարող ասել. «Ամեն մեկը զբաղվում է իր գործերով»:
Թանկացել են նաև տեղական արտադրության ապրանքները: Մարդիկ ստիպված են կրճատել Ամանորի սեղանի մենյուն: Տոլմա, բլինչիկ, նախուտեստր, աղցանր, խմորեղեն, աղանդեր, կոնֆետ և խմիչք:
ՀՀ կենտրոնական բանկի կողմից ս.թ. դեկտեմբերի 16-ին իրականացվել է 4 (չորս) մլն ԱՄՆ դոլարի վաճառք 526.32 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքը կազմել է 523.50 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց:
Ըստ փորձագետի՝ իրավիճակից դուրս գալու մի ձև կա, որը կարող է փոքր ինչ անհավատալի թվալ, բայց փորձը ցույց է տվել, որ տարբեր պետություններ այդ եղանակով ճգնաժամից դուրս են եկել հաղթահարած
Վտանգը նաև նրանումն է, որ պատերազմը մոտենում է ռուսական սահմաններին:
Երկրում տեղի ունեցող բռնությունները և լարված իրավիճակը հիմք են իշխանափոխության համար: Սակայն, ինչպես այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, ինքը չէր ցանկանա առաջնորդվել «որքան վատ, այնքան լավ» սկզբունքով:
Մերկելը Բեռլինում հանդիպել է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի հետ:
Հայ-ռուսական երկկողմ համագործակցության 2014թ. պլանի համաձայն` դեկտեմբերի 16-ից 18-ը Հայաստանի Հանրապետությունում կաշխատեն ՌԴ զինված ուժերի մասնագետները` ՌԴ ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական վարչության պետի տեղակալ, գնդապետ Ա. Կանինի գլխավորությամբ:
ՀՀՇ վարչության անդանմ Հովհաննես Իգիթյանը Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելը համարում է վտանգավոր: Այսօրվա ասուլիսի ժամանակ նա նկատեց, որ «որոշ մարդիկ փորձում են ավելի կաթոլիկ լինեն, քան Հռոմի պապը, այնպես է ստացվում, որ Հայաստանը որևէ հեռանկար չունի՝ այս միությունից դուրս գալու»:
Մեր տեղեկություններով՝ պատճառն այն է, որ ՀՅԴ հայտարարության նախագիծը եղել է խիստ «իշխանամետ», դրանում որևէ խոսք չի եղել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու մասին, չի եղել փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին պաշտանանկ անելու և պատասխանատվության ենթարկելու պահանջ, ինչը կա քառյակի կողմից հրապարակված հայտարարության մեջ: Դա ըստ էության ՀՀԿ-ի կողմից միակողմանիորեն ընդունված հայտարարության կրկօրինակն է եղել:
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 15-ին` ժամը 14.30-ին, Մարգահովիտ գյուղից բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Դավիթ Մ.-ն:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ բեսպրեդելի մասին հայտարարություն են անում, թե այս ամենը ձեռնտու չէ իշխանությանը և ուզում են երրորդ, չորրորդ հետքեր փնտրել: Սակայն, ըստ նրա, ոչ ոք չէր խանգարում քաղաքական մեծամասնությանը մասնակցել և ոչ թե տապալել նիստը:
Այդ վիրուսը սոցցանցում նկատվել է նաև ավելի վաղ, սակայն այն լայն տարածում է ստացել այսօր:
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Նուբարաշեն 11 փողոցի 15 շենքի բնակիչ, 65-ամյա Գավրուշա Զիլֆուգարյանը իր վարած ՏEATԼEON մակնիշի 34 ZA 122 համարանիշի ավտոմեքենայով Նուբարաշենի թիվ 175 դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Նուբարաշենի բնակիչներ, 34-ամյա Գայանե Հակոբյանին և 6-ամյա Դավիթ և դեռ 1 տարին չբոլորած Մարիաննա Հակոբյաններին:
Հայաստանում Եվրամիության ներկայացուցչությունն ի գիտություն է ընդունել հայաստանյան ընդդիմադիր մի շարք գործիչներին բռնության ենթարկելու փաստերը, սակայն Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան առայժմ խուսափում է այդ միջադեպերի կապակցությամբ որևէ գնահատական տալուց:
Կենտրոնական բանկի խորհուրդը դեկտեմբերի 16-ի նիստում փոփոխություններ և լրացումներ է կատարել ««Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ում
Գյումրիի «Կառոնա» մարկետի աշխատակիցների խոսքերով՝ իրենք էլ են անակնկալի եկել, երբ առավոտյան հացը ստացել են նոր գնով:
Այդ պաշտոնը թափուր է մնացել ընթացիկ տարվա օգոստոսից, երբ հրաժարական տվեց Անդրեյ Պարուբին:
Ա.Աշոտյանի խոսքով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բոլոնիայի անդամ դառնալու համար հարկավոր է, որպեսզի պետությունները միանան Եվրոպական խորհրդի Մշակութային ժառանգության կոնվենցիային, ինչն արդեն վավերացվել է ԼՂՀ ԱԺ-ի և Կոսովոյի խորհրդարանի կողմից, բայց քանի որ այս երկու երկրները պաշտոնապես Եվրոպայի խորհրդի անդամ չեն, նրանց ներկայացրած հայտերը առկախվել են` մինչև ԵԽ-ն կազմ ընդգրկվելը:
«Ուզում եմ ընդգծել, որ Եվրոպական միությունը պատրաստ է շարունակել բանակցությունները` Հայաստան-ԵՄ համագործակցության նոր իրավական բազա ձևավորելու նպատակով, հաշվի առնելով և հարգելով սեպտեմբերի 3-ից հետ Հայաստանի ստանձնած նոր հանձնառությունները»,- հայտարարեց Տրայան Հրիսթեան:
Հայաստանում դրամի արժեզրկման այս ցուցանիշը ռեկորդային է վերջին 10 տարվա կտրվածքով։ Դոլարը 500 դրամ արժեր 2004 թվականի վերջին։ Այն տարբերությամբ, որ դրամն այն ժամանակ ամրապնդվում էր, իսկ այսօր` արժեզրկվում։
Բժիշկները հայտնում են ավելի քան 100 վիրավորի մասին:
Rate.am համակարգի տվյալներով՝ դեկտեմբերի 16-ի ժամը 14։30-ի դրությամբ ՀՀ առևտրային բանկերը արտարժույթի վաճառք իրականացնում են հետևյալ փոխարժեքներով։
Վերջին օրերին Հայաստանում տեղ գտած բռնությունների դեպքերի հետ կապված Ազգային ժողովի արտահերթ նիստ հրավիրելու և համատեղ հայտարարություն անելու հնարավորություն դեռ կա: Այս մասին այսօր ոչ իշխանական ուժերի խմբակցությունների հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Դեկտեմբերի 16-ին ՀՀ ԱԱԾ կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան Պետական մանկավարժական ինստիտուտի «Նախազորակոչային պատրաստության և ֆիզիկական դաստիրակություն» ֆակուլտետի ռազմական ամբիոնի դասախոս, փոխգնդապետ Տիգրան Մադոյանը:
Մահչուփյանի խոսքերով` Թուրքիայում ավտորիտարիզմի հարցն ունի 100 տարվա պատմություն, և որ դրան անկարելի է վերջ դնել մեկ օրում:
«Մինչև չավարտվի հետաքննությունը ես ոչինչ էլ չեմ կարծում, որովհետև ցանկացած այլ ենթադրություն սպեկուլյատիվ բնույթ է կրում, կամ՝ ընդամենը ցույց է տալիս մարդու ուղեղի տկարությունը»,- ասում է Մանվել Բադեյանը՝ խոսելով ազատամարտիկների և ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ իրականացված բռնությունների մասին:
«Զարմանում եմ, երբ քաղաքական գործիչները զարմանում են, որ իրենց հանդեպ օգտագործվում են փողոցային մեթոդներ, երբ իրենք էլ պառլամենտում օգտագործում են այդ փողոցին բնորոշ բառապաշարը՝ թե՛ հանրահավաքներում, թե՛ ամբիոնից, թե՛ առօրյա իրենց հարցազրույցներում: Սա այս ամեն ինչի հետևանքն է»,- ասում է նա:
Մտե՛ք շուկա ու ուժ ցույց տվեք, պարոնա՛յք, ձեր մուզ-մուզ ու հայտարարված ներարկումները երազախաբություն են լոկ:
«Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին և կազմակերպություններին, իրենց հրապարակային խոսքում զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք կարող են խոչընդոտել իրավապահ մարմինների գործունեությանը, և կարող են ավելացնել անհարկի լարվածությունը հասարակության մոտ»: