Բաժիններ՝

Բուլղարիայի վարչապետը հուսով է, որ ԵՄ-ը կհստակեցնի իր դիրքորոշումը «Հարավային հոսք» գազատարի հանդեպ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն աջակցել է Բուլղարիայի մտադրությանը` կապված «Հարավային հոսք» գազատարի նախագծի շուրջ Ռուսաստանի հետ քննարկումներին վերադարձ կատարելուն:

Մերկելը Բեռլինում հանդիպել է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի հետ, ինչից հետո հայտարարել է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել «Հարավային հոսք» նախագծի վերաբերյալ իրավական բոլոր հարցերը, օգտվել դրանցից` Ռուսաստանի հետ բանակցությունները վերսկսելու համար:

Բորիսովը վստահություն է հայտնել, որ կարելի է լուծել բոլոր հարցերը և հույս է հայտնել, որ ԵՄ-ը կհստակեցնի իր դիրքորոշումը տվյալ նախագծի շուրջ. «Մենք կարծում ենք, որ ռուս և բուլղարացի գործընկերները պետք է շարունակեն աշխատանքն օրինական հենքով, այլապես մենք կխախտենք 2006 թվականին ստորագրված պայմանագիրը»:

Դեկտեմբերի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիա կատարած այցի արդյունքներով հայտարարեց, որ իրենք հրաժարվում են «Հարավային հոսք» գազատարի նախագիծն իրագործելուց, և փոխարենը Ռուսաստանից Թուրքիա կկառուցվի նոր գազատար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս